Թուրքական կուսակցության անդամները Երևանում կհարգեն Ցեղասպանության զոհերի հիշատակը
Հայաստան
Թուրքիայի Կանաչների և ձախակողմյան ապագայի կուսակցության ներկայացուցիչներն ապրիլի 24-ին կլինեն Հայաստանում՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և մասնակցելու տարելիցի միջոցառումներին: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին թուրքական կուսակցությունից, Երևան կժամանեն կուսակցության խոսնակ Նաջի Սոնմեզը, հիմնադիր և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի 23-րդ գումարման շրջանի պատգամավոր Ուֆուք Ուրասը, ինչպես նաև կուսակցության անդամ, լրագրող Ադնան Գենչը:
Կանաչների և ձախակողմյան ապագայի կուսակցության ներկայացուցիչները նշել են, որ Հայոց ցեղասպանության նման պատմական ողբերգական դեպքերը իրենց ազդեցությունը թողնում են ոչ միայն դրանց զոհերի, այլև այդ տարածաշրջանում բնակվող մյուս բնակիչների վրա: Նրանց համոզմամբ՝ կատարվածի մասին խոսելը, քննարկելը թե՛ պարտք է զոհվածների առջև, թե՛ ապագայի սերունդների առջև ունեցած հումանիստական և խղճի պարտականությունն է:՝


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից