Դուբայի երկինքը պայթել է․ քաղաքը հայտնվել է հարձակման տակ (տեսանյութ) ԵՆԲ խումբը և Ամերիաբանկն ընդլայնում են աջակցությունը հայկական բիզնեսին ԵՄ-ի կողմից ապահովված երաշխիքի միջոցով (տեսանյութ, լուսանկարներ) Մոսկվան ահազանգում է․ Փաշինյանը գնում է Ուկրաինայի ճանապարհով (տեսանյութ) Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու և ստանալու հերթական դեպքերը ՈՒՂԻՂ․ Արման Թաթոյանը Տավուշում ասուլիս է տալիս Շնորհակալ ենք հայ գործընկերներին.Կոպիրկին․ՀՀ-ում մեկնարկել է ԱԺ-ի ընտրությունների քարոզարշավը (տեսանյութ) Ծանրամարտի երիտասարդական ԱԱ. Գրիգոր Ղազարյանի արդյունքը Բուլղարիան նոր վարչապետ ունի Խաղը կառուցված է ոչ ՀՀ սուբյեկտայնության բարձրացման, այլ Բաքվի պահանջներին ադապտացվելու վրա. Հակոբ Բադալյան (տեսանյութ) Ուղիղ․ Բևեռը մեկնարկեց իր քարոզարշավը (տեսանյութ) Նոր տվյալներ՝ հանտավիրուսից. Ի՞նչ իրավիճակ է Հայաստանում Արարատի մարզի դատախազը հրաժարական է տվել 

«Թուրքիայի զբաղեցրած տարածքի մեծ մասը պատկանում է հայ ժողովրդին». Գերման Ստերլիգով

Հասարակություն

Թուրքիայի զբաղեցրած տարածքի մեծ մասը պատկանում է հայ ժողովրդին: «Ցանկացած վիճահարույց պատմական հարցի լուծում հիմնվում է պատմական աղբյուրների վրա: Մենք առաջարկում ենք Մոսկվայի և ամենայն Ռուսիո մեծ իշխան Իվան 4-րդ Ահեղի հրամանով 16-րդ դարում ստեղծված մի տարեգրություն, որտեղ զետեղված է աշխարհի պատմությունը՝ հնագույն դարերից մինչև 1550-ական թվականները»,-«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ռուս հայտնի քաղաքական և հասարակական գործիչ, գործարար և մեկենաս Գերման Ստերլիգովը և հավելեց, որ հայկական կողմի ջանքերով շուտով ստեղծվելու է «Պատմական արդարության վերականգնման» միջազգային հասարակական կոմիտե, որում աշխատելու են բազմաթիվ փորձագետներ, քաղաքագետներ և վերը նշված կոմիտեի աշխատանքը մեծապես կարող է նպաստել ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այլև Թուրքայից հայկական հողերի վերադարձին»,-շեշտեց նա և հավելեց, որ ապրիլի 24-ին անպայման մասնակցելու է սգո երթին:

Նա նկատեց, որ Իվան 4-րդ Ահեղի տարեգրությունում Հայաստանի մասին հիշատակումները բազմաթիվ են: «Հատկանշական է, որ հայկական հողերի մասին նկարագրությունները ուսումնասիրելիս տեսնում ես, որ Հայաստանի սահմանները շատ ավելի ընդարձակ են ներկայիս հայկական պետական սահմանների համեմատ, ինչը հետագայում կարող է շատ լավ հիմք հանդիսանալ Թուրքիայից պատմական հայկական հողերի վերադարձի հարցում»,-ընդգծեց նա և հավելեց, որ Երևանի պետական համալսարանին իր նվիրված 38 հատորից բաղկացած 16-րդ դարի տարեգրությունը բացառիկ է, քանի որ նրա ֆաքսիմիլային պատճենը ներկա պահին միակն է աշխարհում։

«Արմենպրես»-ի այն հարցադրմանը, թե արդյոք հավաստի՞ են վերը նշված տարեգրությունում զետեղված տեղեկությունները, նա պատասխանեց հետևյալը. «Իվան 4-րդ Ահեղի տիրապետության օրոք պատմություն կեղծելը «բավական վտանգավոր էր գլխի համար», այդ պատճառով անհնար է կասկածի տակ առնել տարեգրության մեջ եղած տեղեկությունները։ Թուրքիան միայն դատարկ բառերով կարող է հոխորտալ, որ իր տարածքում չեն գտնվում հայկական հողեր, քանի որ չունի համապատասխան պատմական աղբյուրներ, ի տարբերություն հայերի»,-հայտնեց Ստերլիգովը։

Մոսկվայի առաջատար փաստաբաններից մեկի՝ Արթուր Հայրապետովի հրավերով՝ ապրիլի 22-ին Երևան է ժանանել ռուս հայտնի գործարար և մեկենաս Գերման Ստերլիգովը: Նա Երևանի պետական համալսարանին նվիրեց հրատարակություններ, որտեղ վկայություններ կան նաև մինչև ցեղասպանությունը հայերին պատկանած բնակավայրերի մասին, ինչպես նաև Մեծ եղեռնին վերաբերող փաստաթղթեր: Օգտվելով ստեղծված հնարավորությունից՝ Գերման Ստերլիգովը խոսեց նաև Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորության մասին՝ նշելով, որ ինքը մեր կողքին է այս արդար պայքարում, քանի որ Ցեղասպանության ճանաչումն է ճիշտ ուղին և բոլոր արդար ու անկեղծ մարդիկ պետք է գնան ճանաչման ուղիով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փորձագետը կանխատեսել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրացումՍթարմերի Լեյբորիստական կուսակցությունը ծանր պարտություններ է կրել տեղական ընտրություններումԶախարովան հայտարարել է, որ Եվրոպայում 9 Մայիսի նկատմամբ ատելությունը «վճարվող» էԻրանը զգուշացնում է Պարսից ծոցում ԱՄՆ ներկայության հետևանքների մասինԴուբայի երկինքը պայթել է․ քաղաքը հայտնվել է հարձակման տակ (տեսանյութ)Apple-ը կարող է հրաժարվել ամենաէժան Mac համակարգիչներիցԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ բախվել են «Mercedes»-ը և «ԳԱԶ 3110»-ը ԵՆԲ խումբը և Ամերիաբանկն ընդլայնում են աջակցությունը հայկական բիզնեսին ԵՄ-ի կողմից ապահովված երաշխիքի միջոցով (տեսանյութ, լուսանկարներ)Իսրայելում Հանտավիրուսային վարակի դեպք է գրանցվելՖրանսիացի քաղաքական գործիչը կոչ է արել ընդվզել Ուկրաինային օգնության դեմԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետԳերմանիայի արևմուտքում գտնվող բանկում պատանդներ են վերցրելՀայկ Մարտիրոսյանը «Sardinia World Chess Festival»-ի առաջատարներից է Մոսկվան ահազանգում է․ Փաշինյանը գնում է Ուկրաինայի ճանապարհով (տեսանյութ)Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու և ստանալու հերթական դեպքերըԱՄԷ-ում Իրանից արձակված հրթիռների որսման հետևանքով երեք մարդ վիրավորվել էԹրամփը հայտարարել է Իրանի հետ հրադադարի պահպանման մասինԵՄ-ն մայիսի 11-ին պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի նկատմամբ՝ երեխաներին պատերազմական գոտուց տարհանելու համարԿեղծ «Ծանոթներ» և «Իրավապահներ». Զգոն եղե՛ք․ ՆԳՆ զգուշացնում էՈՒՂԻՂ․ Արման Թաթոյանը Տավուշում ասուլիս է տալիսԶելենսկին հայտարարել է ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների նախապատրաստման մասինԿոտայքի քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստությունը․ 9 անձ ձերբակալվել է (տեսանյութ)«Ներում չի լինելու». Լավրով Շնորհակալ ենք հայ գործընկերներին.Կոպիրկին․ՀՀ-ում մեկնարկել է ԱԺ-ի ընտրությունների քարոզարշավը (տեսանյութ)Մենք շահագրգռված ենք ուժեղ, կայուն և իսկապես ինքնիշխան Հայաստանով. ՌԴ ԱԳՆԳիտնականները հայտարարել են, որ ուղեղի ծերացումը անխուսափելի չէՈւկրաինայում Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկուն հեռակա կարգով դատապարտել են 10 տարվա ազատազրկմանԼատվիան բողոք է հայտնել Ռուսաստանին ուկրաինական ԱԹՍ-ների հետ կապված միջադեպից հետոՊենտագոնը ցանկանում է արհեստական բանականությամբ որսալ թշնամու դրոններըՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքՈւկրաինան Հյուսիսային ռազմական շրջանում 1365 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը․ ՌԴ ՊՆԾանրամարտի երիտասարդական ԱԱ. Գրիգոր Ղազարյանի արդյունքըԲուլղարիան նոր վարչապետ ունիՆավթի գների անկումը կապել են ՕՊԵԿ-ից ԱՄԷ-ի դուրս գալու որոշման հետՉեբոքսարիի վրա հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 42-իԻրանի կողմից հարձակման ենթարկված ամերիկյան ականակիրները վերադարձել են իրենց առաքելությանըՆյու Յորքում ցանկանում են արգելել ոստիկաններին և ICE-ի աշխատակիցներին դիմակ կրել ծառայության ընթացքումԻրանական պшտերազմում ամենամեծ հաղթողը Ռուսաստանն է. Քամալա Հարիս Խաղը կառուցված է ոչ ՀՀ սուբյեկտայնության բարձրացման, այլ Բաքվի պահանջներին ադապտացվելու վրա. Հակոբ Բադալյան (տեսանյութ)Լատվիայի նախագահը ողջունել է Հայաստանի հաստատակամ հանձնառությունը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացինԻրանի ռազմածովային ուժերը հայտնել են նավթային տանկերի գրավման մասինՈստիկանության ծառայողները կօգտվեն մատչելի և արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերիցԵթե ​​Փաշինյանը հաղթի, Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ճանաչի դրանց արդյունքները․ ԶատուլինԱՀԿ-ն հրապարակել է Հանտավիրուսային համավարակների ժամանակ մահացության մակարդակի մասին տվյալներըՌԴ ՊՆ. Ուկրաինան 1630 անգամ խախտել է հրադադարըՈւղիղ․ Բևեռը մեկնարկեց իր քարոզարշավը (տեսանյութ)Նոր տվյալներ՝ հանտավիրուսից. Ի՞նչ իրավիճակ է ՀայաստանումԱՄՆ-ը Արևելյան Ասիայում առաջին անգամ արձակեց «Տոմահավկ» հրթիռներ «Թայֆոն» կայանքներիցTasnim. Իրանը պնդում է, որ Հորմուզի նեղուցի մոտ հարձակվել է ամերիկյան երեք ականակիրների վրա Գերմանիայի երիտասարդները չեն ցանկանում ծառայել և պատրաստվում են Ռուսաստանի հետ հակամարտությանը․ JW
Ամենադիտված