«Ժխտողականությունը դյուրացնում է ցեղասպանությունների կրկնությունը». Պատրիկ Դևեջյան
Հասարակություն
Ժխտողականությունը դյուրացնում է ցեղասպանությունների կրկնությունը, հետևաբար մարդկության պայքարը պետք է ուղղվի ցեղասպանությունների կանխարգելմանը: Տեսակետը ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ, աջակողմյան կուսակցության անդամ Պատրիկ Դևեջյանինն է: «Այն սոսկալի վերքը, որ արյունահոսում է, ինչպես Հռոմի պապն էր ասում, մեզ վրա պարտականություններ է դնում: Առաջին հերթին այն է, որ չպետք է նման բան կ րկնվի: Չպետք է կրկնվի, բայց այնուամենայնիվ, կրկնվում է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ ասաց Դևեջյանը' հավելելով, որ ֆորումի նպատակն է գտնել ճանապարհներ, որոնք թույլ կտան արդյունավետ պայքարելու նման ողբերգությունների կրկնության դեմ:
Երևանում ապրիլի 22-23-ն անցկացվում է գլոբալ ֆորում՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության», որին մասնակցում են ավելի քան 600 մասնակիցներ՝ մոտ հինգ տասնյակ երկրներից:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ