Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում Պաղպաղակից հետո ձմերուկ ուտե՞լ. բժիշկները պարզաբանում են տարածված միֆը Արևահարում․ ովքե՞ր են առավել խոցելի և ինչպես պաշտպանվել Քաղցր վտանգ՝ մեկ շշի մեջ․ ինչու՞ է պետք սահմանափակել գազավորված ըմպելիքները Սերբիայի նախագահը հայտարարել է առաջիկա հրաժարականի մասին Զգուշացեք օձերից․ Հայաստանում սկսվել է վտանգավոր շրջանը Եվրոպայում տապի ալիքը շարունակվում է. կան հարյուրավոր զոհեր 7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը Պակիստանում և Աֆղանստանում տեղի է ունեցել 5,9 մագնիտուդով երկրաշարժ ԷԼՈՍ մազահեռացում․ այն, ինչ գեղեցկության սրահներում հաճախ չեն ասում Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 11 վագոն 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման ընթացքում

Այլ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման ընթացքում.

Սիրելի բարեպաշտ հավատացյալ եղբայրներ և քույրեր,

Աստվածաշնչյան Արարատի հայացքի ներքո, Քրիստոսակառույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի այս նվիրական սրբավայրում այսօր միասնական աղոթքով փառք ենք վերառաքում Ամենազոր Աստծուն իր բոլոր պարգևների համար: Փառաբանում ենք Երկնավորին, որ զորություն տվեց մեր ազգին՝ իր դարավոր պատմության փորձությունները հաղթահարելու, Հայոց Ցեղասպանության արհավիրքներից վեր հառնելու, իր նոր կյանքի հաղթանակներն ու ձեռքբերումները կերտելու: Օրհնաբանում ենք Տիրոջը, որ վասն հավատո և վասն հայրենյաց նահատակված Ցեղասպանության վկաներին թագադրում է սրբության պսակով ու նրանց բարեխոսությամբ հեղում մեր կյանքին Իր անսպառ ողորմությունները:

Հայոց Ցեղասպանության դժնդակ տարիներին մեր ժողովրդի միլիոնավոր զավակներ ծրագրված կերպով տեղահանվեցին և ջարդի ենթարկվեցին, անցան հրի ու սրի միջով, ճաշակեցին տանջանքների ու վշտի դառը պտուղները, սակայն սոսկալի նեղությունների մեջ, մահվան հանդիման մնացին Քրիստոսի սիրով զորացյալ՝ բերելով վկայությունը անսասան հավատքի՝ համաձայն առաքելավանդ խոսքի. «Իսկ եթէ նախատուէք էլ Քրիստոսի անուան համար, երանելի էք, քանի որ…Աստծու Հոգին հանգչում է ձեզ վրայ»:

Քրիստոսին նահատակությամբ վկայելը ընդելուզված է մեր ժողովրդի կյանքին: Սրբության, առաքինության, անձնվիրումի հոգևոր սխրանքի բազում վկայություններ են արձանագրված նաև Հայոց Ցեղասպանության ողբերգական տարեգրության մեջ: Քրիստոնեական հավատքի համար հալածվող հայորդին աղոթքով է անցել նահատակության ճանապարհը, իսկ նրան անդուլ դաժանությամբ հալածողը կարծել է, թե իսպառ արմատախիլ է անում Քրիստոսի հանդեպ սերը հայի կյանքից: Հիսուս Քրիստոսի համար նահատակ հայորդու արյունը անխախտ հավատքի ու ազգասիրության դրոշմն է դրել անապատի ավազներին, մինչդեռ եղեռնագործը կարծել է, թե հայը անհետ կորչում է պատմության հողմերում: Քրիստոսանվիրումի և հայրենյաց սիրո նույն այդ ոգով մեր ժողովուրդը հոգևոր և ազգային իր կյանքն է վերակերտել աշխարհի բոլոր կողմերում, վերածնունդ ապրել Արևելյան Հայաստանում՝ մոխիրներից հառնած իր պետության հովանու ներքո: Վերելքի իր ուղին մեր ժողովուրդը կերտել է զոհողություններով, մաքառումով, մարդկային խղճի ու իրավունքի առջև իր արդար դատը բարձրաձայնելու ջանքերով՝ միշտ աղոթքով հիշելով բյուրավոր վկաներին Հայոց Ցեղասպանության:

Նահատակության պատմությունը պարզ փաստերի ու դեպքերի շարադրանք չէ միայն, այն մեր առջև պարզվող հավատքի Ճշմարտությունն է, որի հանդիման անզոր են հալածանքն ու ոճրագործությունները, քաղաքական խարդավանքն ու դավադրությունները: Նահատակությունը մարդկային կյանքը և պատմությունը կապում է ավելի զորավոր, երկնային մի իրողության հետ, որն անդրանցնում է ժամանակը և ծավալվում դեպի հավերժություն' ըստ տերունական խոստման. «Մի երկնչիր այն բանի համար, որ պիտի չարչարուես. …եղիր հաւատարիմ մինչև մահ, և Ես քեզ կեանքի պսակը պիտի տամ» (Յայտն. Բ 10): Քրիստոսին վկայած մեր նահատակները մեր հոգու հայացքը երկրային իրողություններից բարձրացնում են դեպի երկնային կյանք, հոգևոր զվարթություն պարգևելով նրանց բարեխոսությունը հայցողներիս և քաջալերելով Տիրոջն ապավինելու, փորձությունների հանդիման չերկնչելու և տերունաշնորհ կյանքն ապրելու հավատքի, հույսի և սիրո գործերով: Ցեղասպանության նահատակներն այսօր երկնքի արքայության լուսեղեն օթևաններում մարտիրոսության պսակով զարդարված՝ արդարության, մարդասիրության, խաղաղության հովանավոր սրբեր են, որոնց բարեխոսությունը երկնքից Աստծո ողորմության և շնորհների աղբյուրն է բացում այնտեղ, ուր տկարանում է արդարությունը, խախտվում են խաղաղության անդորրն ու ապահովությունը, ուր ոտնահարվում են մարդկանց և ժողովուրդների իրավունքները, սպառնալիքներ են հառնում ընդդեմ հասարակությունների բարօր կեցության, մոլեգնում են հալածանքներ հավատքի և ինքնության դեմ:

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մենք ամենքս այսօր ականատեսն ենք մեր պատմության հոգևոր վերափոխման, որին մասնակից ենք թե՛ հավաքաբար, և թե՛ անհատաբար: Ցեղասպանության նահատակների սրբադասումը կենդանարար նոր շունչ, շնորհ և օրհնություն է բերում եկեղեցական և ազգային մեր կյանքում: Մենք հավատում ենք, որ մեր ժողովրդի հոգևոր նոր վերածննդի պսակն ենք հյուսում' Հայոց Ցեղասպանության նահատակներին սրբադասելով: Մեր սուրբ նահատակների հիշատակն այլևս ոչ թե զոհի ու ննջեցյալի հոգեհանգստյան աղոթք է, այլ՝ հաղթանակած ու նահատակության արյամբ սրբագործված անմարմին զինվորների հաղթական օրհներգություն: Այսօր մեր սուրբ նահատակների հավատքի և հայրենյաց սիրո ջերմեռանդ ոգին տարածվում է Դեր Զորից մինչև Սուրբ Էջմիածին և Ծիծեռնակաբերդ, նորանկախ Հայաստանից մինչև աշխարհասփյուռ հայ կյանքի վերածնված անդաստաններ՝ զորացնելով ապրելու անխախտ հավատքով, մեր կյանքի վերազարթոնքի պայծառ տեսիլքով և մեր արդար դատի պաշտպանության աներկբա կամքով:

Այսօր աշխարհի բոլոր կողմերում մեր ժողովրդի աղոթքները միահյուսված են աղոթքներին սրբազան այս արարողության, որին իրենց մասնակցությունն են բերում Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ Առաջին Տիկնոջ հետ, Մեր հոգևոր եղբայր Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, ի Քրիստոս Մեր սիրեցյալ եղբայրները՝ հոգևոր Պետեր և ներկայացուցիչներ քույր Եկեղեցիների, Հայ Կաթողիկե և Ավետարանական Եկեղեցիների բարձրապատիվ ներկայացուցիչները, հայոց և բարեկամ երկրների պետական այրեր, դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ցեղասպանության մեր սուրբ նահատակների բարեխոսության անդրանիկ հայցով այսօր Մեր աղոթքն ենք վերառաքում առ Աստված,

որ Իր օրհնության ներքո անխռով պահպանի մեր ժողովրդին և համայն մարդկությանը,

որ հագենա արդարության ծարավի հոգին մեր ժողովրդի,

որ աստվածային ողորմությամբ արդարության և Ճշմարտության շողերը փայլատակեն աշխարհում և ցրեն մարդկության կյանքն ալեկոծող ոճիրների և եղեռնագործությունների խավարը, և եղբայրության ու համերաշխության մեջ մարդկությունը կերտի իր բարօր ու երջանիկ կյանքը:

Թող սուրբ նահատակների բարեխոսությամբ մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, սերը և ողորմությունը լինեն ձեզ հետ և ամենքի՝ այսօր և միշտ. ամէն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան ԱրաբիայումՊաղպաղակից հետո ձմերուկ ուտե՞լ. բժիշկները պարզաբանում են տարածված միֆըԱրևահարում․ ովքե՞ր են առավել խոցելի և ինչպես պաշտպանվելՔաղցր վտանգ՝ մեկ շշի մեջ․ ինչու՞ է պետք սահմանափակել գազավորված ըմպելիքներըՍերբիայի նախագահը հայտարարել է առաջիկա հրաժարականի մասինԶգուշացեք օձերից․ Հայաստանում սկսվել է վտանգավոր շրջանըԵվրոպայում տապի ալիքը շարունակվում է. կան հարյուրավոր զոհեր7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրըՊակիստանում և Աֆղանստանում տեղի է ունեցել 5,9 մագնիտուդով երկրաշարժԷԼՈՍ մազահեռացում․ այն, ինչ գեղեցկության սրահներում հաճախ չեն ասումՎենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ըՄասնագետը բացատրել է՝ ինչպես ճիշտ պատրաստել բնակարանը արձակուրդ մեկնելուց առաջՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 11 վագոն Ա՛յ տղա, կրվել ես, ռադդ քաշի, գնա՛. Մանուկյանը՝ կարմիր գծերի աղմկահարույց դեպքերի և ՍԴ որոշման մասինԿրասնոդարում գնահատել են Սպերցյանի հեռանալու հավանականությունըՈւկրաինան հայտարարել է «Իսկանդերի» անալոգ համարվող բալիստիկ հրթիռի փորձարկման մասինՌուսաստանի դեմ պատժամիջոցները վավեր չեն միջազգային իրավունքի համաձայն. ԵՄԻրանը Պարսից ծոցի երկրներին կոչ է անում հեռու մնալ ԱՄՆ-իցՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը կշարունակվի հունիսի 28-ինՌաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է հուղարկավորության հանձնաժողովԻրանն ԱՄՆ-ին սպառնում է կոշտ պատասխանով Նեթանյահուն նշել է` ինչ պայմանով Լիբանանից դուրսս կբերի իսրայելական զորքերըԳՇ պետը մասնակցել է ԶՈՒ սերժանտների երդման հանդիսավոր արարողությանըԿոնգոյում Էբոլա տենդի դեպքերի թիվը գերազանցել է 1,2 հազարըԵՄ-ն ցանկանում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմՀայտնի դերասանուհին զոհվել է Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքովԳեղարքունիքի մարզում բախվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենԵրևանում վրաերթի է ենթարկվել Վլադիմիր Գասպարյանի թոռըՌուսական գինիների առաջխաղացումը ԱՄՆ շուկայում կարող է տևել տարիներ․ փորձագետԱլեն Սիմոնյանի ջանքերը զուր էին, Փաշինյանն իրեն մատուցած ոչ մի ծառայություն չի գնահատում. ՍարգսյանՊուտինը ստորագրել է ռազմական հատուկ օբյեկտների անվտանգության ապահովման մասին օրենքըՄարդիկ ուզում են հասկանալ, իմանալ, թե ու՞մ մտքով է անցնում բջջային հեռախոսների տոտալ վերահսկողության գաղափարը. քաղաքագետՌուսաստանը հայտարարել է «Ֆլամինգո» հեռահար հրթիռների խոցման մասինԹրամփը մեղադրել է Իրանին հրադադարը խախտելու մեջՄկրտչյանի առանձնահատուկ ոճային կատարումները մեր երաժշտարվեստի ժառանգության կարևոր մասն են կազմում. ՓաշինյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունըԹրամփը պահանջում է խիստ պատիժ իր նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի համարՇալվար նվիրելու մեջ կոռուպցիա են տեսնում, իսկ 1 մլն դոլար սխեմայի մեջ՝ ոչ. Սողոյանը միջնորդեց վկա հրավիրելՄԱԿ-ի ԱԽ-ն Բելառուսի քաղաքացիների հետ ավտոբուսի վրա Ուկրաինայի հարձակման կապակցությամբ նիստ կանցկացնի«Արարատը» նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնականՊուտինի դիտած «Սուպերջեթը» մեծ հետաքրքրություն է առաջացրել ՀնդկաստանումՏիգրան Ավինյանը վարչապետին ներկայացրել է Կիևյան կամրջի վերանորոգման ընթացքըԹրամփը ԱՄՆ-ն անվանել է «երրորդ աշխարհի երկիր» Նոր զարգացումներ ՍԴ–ում․ Իրանը հարվածել է ԱՄՆ բանակի դիրքերինԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել.1 ամսվա ընթացքում բանակում սա 2-րդ ինքնաuպանության դեպքն է. ArmlurԲժիշկ. սոցիալական ցանցերի «սպիտակեցնող թրենդը» կարող է վնասել ատամներըՊակիստանում երկրաշարժ է տեղի ունեցելՓաշինյանն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացումըՈւկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են ՄիԳ-29 կործանիչի կորստի մասին Պոլտավայի մարզումԴիվանագետը հայտնել է՝ ԱՄՆ որ նահանգն է «հարգում և ճանաչում» Ռուսաստանին
Ամենադիտված