Սրբադասման կարգն ավարտվեց Տերունական աղոթքով. սրբապատկերը տեղափոխվեց Մայր տաճար
Այլ
Հետայսու Հայ Առաքելական եկեղեցու 700 սրբերի շարքը համալրեցին Հայոց ցեղասպանության ժամանակ հանուն հավատքի ու հայրենիքի նահատակվածները: Ավարտվեց համայն քրիստոնեական աշխարհի ուշադրության կենտրոնում գտնվող սրբադասման արարողությունը: Պատմական իրադարձության ավարտը նշանավորվեց Հայաստանի ու աշխարհի տարբեր անկյունների հայ առաքելակական ու քույր եկեղեցիների զարգերի 100 ղողանջով: Այսուհետ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և Հայաստանյաց Առաքելական բոլոր եկեղեցիներում կմատուցվի հիշատակի կարգ' հայցելով Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսությունը:
Սրբադասման բաղադրիչ օծված սրբապատկերը հավատավոր ժողովրդի երկրպագությանը կմատուցվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ապրիլի 24-ին: Իսկ մինչ այդ այն Հայրապետական մաղթանքով տեղափոխվում է Մայր տաճար:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ