Հայաստանը ողջունում է Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Գերմանիայի Նախագահի հայտարարությունը
Հայաստան
ՀՀ ԱԳ նախարարը հայտարարություն է տարածել Գերմանիայի Նախագահի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ արված հայտարարության վերաբերյալ:
ԱԳ նախարարի ուղերձում ասված է. «Հայաստանը ողջունում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի Նախագահ Յոահիմ Գաուկի' այսօր արված հայտարարությունը։
Այս քայլով Գերմանիան իր հարգանքի տուրքն է մատուցում Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ Օսմանյան կայսրությունում ցեղասպանված անմեղ հայերի հիշատակին։
Նախագահ Գաուկի հայտարարությունը կարևոր է ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման տեսանկյունից, այլև արժեքավոր ներդրում է ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային հանրության միասնական ջանքերում»։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից