Ամենադժվար պահերին անգամ, ինքներս մեզ ուժ ենք տվել երգ ու պարով. Սիրուշո. «Կգա մի օր» (պրեմիերա)
Այլ
Երգչուհի Սիրուշոն Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Այս շրջանի աշխատանքներիս հիմքում ընկած են հայկական ռիթմերը: «Լոռվա երեք ոտք»-ը թե՛ իր ռիթմիկ պատկերով, թե՛ իր պարով օգտագործվել է որպես հիմք, որի վրա ստեղծվել է ամբողջովին նոր երաժշտություն և պար: Մեր պատմության ընթացքում՝ ամենադժվար պահերին անգամ, ինքներս մեզ ուժ ենք տվել երգ ու պարով: Դա ուժեղ ժողովրդի հատկություն է, որով հպարտ եմ և փորձել եմ այդ ներկայացնել այստեղ: Ոչ միայն երաժշտությունս է հայկականի և համաշխարհայինի միաձուլում, այլև տեսահոլովակը, պարային շարժումները, հագուստները և այլն: Այսպիսինն եմ ես, այսպիսինն է իմ իրականությունը: Յուրաքանչյուր լեզվի խորհուրդը տարբեր է: Հայերեն երգել եմ այն, ինչ կուզեի իմ հայրենակիցներին ասել: Անգլերենը հարց ու պահանջ է՝ ուղղված աշխարհի «անտարբեր» մարդկանց:
Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ում հետ միասին իրականացրինք այս աշխատանքը»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ