«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչով Բաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառով Թուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. Էրդողան Գալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում Չինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերը ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին Հայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկը ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում Հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում 

Մշակութային ցեղասպանություն. ինչպիսի մտավորականներ կորցրեց հայ ժողովուրդը 1915-ին

Գիտություն և Մշակույթ

Հայոց ցեղասպանությունը պետականորեն ծրագրված հանցագործություն էր, որը մշակված էր բոլոր մանրամասներով: Ըստ այդ ծրագրի, ամենակարևոր միջոցառումներից մեկը, որ պետք է իրականացներ թուրքական կառավարությունը, հայ մտավորականության վերացմանն էր վերաբերում:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը փաստում է՝ ընդունված է ասել, որ ապրիլի 24-ին ընդամենը 600 մտավորական է ձեռբակալվել: «Լավագույն դեպքում թիվը համարում են 800: Ինչպես հայտարարեց թուրք պատմաբան Յուսուֆ Հալաջօղլուն՝ թուրքական ներքին գործերի նախարարության աղբյուրները վկայում են, որ թիվը 2345 է եղել, նշանակում է, որ իբրև թե ապստամբական գործողություններ նախապատրաստող այդքան մտավորական և ազգային գործիչ կային, որոնց անհրաժեշտ էր մեկուսացնել: Մտավորականությանը ձերբակալելուց և աքսորելուց հետո սկսվեցին անօգնական ծերերի և երեխաների տեղահանությունը և բնաջնջումը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Աշոտ Մելքոնյանը:

Խոսելով մշակութային ցեղասպանության մասին՝ Մելքոնյանը նշեց, որ Օսմանյան կայսրության տարածքում մոտ 178 քաղաքների հայկական թաղամասեր ոչնչացվեցին՝ իրենց եկեղեցիներով, դպրոցներով, մշակութային ակումբներով:

«Ցեղասպանության հետևանքով խորհրդարանի հայտնի պատգամավոր Գրիգոր Զոհրապից սկսած մինչև Դանիել Վարուժան, Սիամանթո և շատ ուրիշներ զոհվեցին»,- հավելեց նա:

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ թուրքերն իրենց առջև նպատակ էին դրել առաջին հարվածով ազգը զրկել կենսունակությունից՝ ոչնչացնել մտավորականությանը, որպեսզի բուն սպանդն անցնի առանց որևէ խոչընդոտի:

«Մեզ առավել հայտնի են մեկ տասնյակ ցեղասպանությունից զոհված մտավորականների անուններ, որոնք վաղուց իրենց տեղն են գտել մեր հանրագիտարաններում ու դասագրքերում: Նրանք արդեն իսկ հայտնի էին իրենց կենսագրությամբ իրենց իսկ կենդանության օրոք՝ իրենց գրականությամբ, քաղաքական գործունեությամբ և այլն»,- նշեց Կարո Վարդանյանը:

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրենի հետ զրուցեցինք նաև փոքր-ինչ անհայտ եղեռնազոհ մտավորականների մասին: Անուններ, որոնք կարող էին իրենց գործունեությամբ մեծ դեր ունենալ և ինչ-որ բան փոխել, սակայն դա նրանց չհաջողվեց ցեղասպանության պատճառով:

Նման մտավորականներից էր արձակագիր էր, հրապարակախոս, թարգմանիչ, մանկավարժ Երուխանը /Երվանդ Սրմաքեշխանլյան/: Պակաս կարևոր գործունեություն չէր ծավալում նաև Նագարեթ Տաղավարյանը /Չատրճյան/, ով բնագետ էր, բժիշկ և գյուղատնտես: Հասարակական-քաղաքական գործիչ, հրապարակախոս Է.Ակնունին / Խաչատուր Մալումյան/ նույնպես եղեռնազոհերից էր: Հայ բանաստեղծ, թարգմանիչ Լևոն Լարենցը /Քիրիշճյան/ սկսել էր ակտիվ գործունեություն ծավալել. անգլերենից թարգմանել էր Լինչի «Արմենիա» գիրքը (համառոտ), իսկ ֆրանսերենից՝ «Ղուրանը» : Գարեգին Խաժակը /Չաքա լյան/ հրապարակախոս էր, հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ կուսակցության անդամ, ով ժամանակի պարբերական մամուլում հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով: Եղեռնից զոհվածների այս շարքը հնարավոր է երկար շարունակել: Անունների մեծ մասն այսօր շատ քիչ բան է հուշում հանրությանը, բայց նրանցից շատերը գուցե կարող էին իրենց գործունեությամբ ինչ-որ բան փոխել:

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավելի հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները կամ բռնի մահմեդականացվեցին, կամ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: 1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում' Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) և դրան հետևած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողով
Ամենադիտված