Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը
Հայաստան
Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պետական այցով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի գլխավորած պատվիրակությունը:
Օլանդը Հայաստան է ժամանում մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:
Ինչպես արդեն տեղեկացրել էր Լուրեր.com-ը, ուշ գիշերին Երևան է ժամանել նաև ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նաև մտադիր է ապրիլի 24-ին Երևանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպմանը քննարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծը, որը կթույլատրի գաղթականների անօրինական փոխադրումների համար օգտագործվող նավերի ոչնչացումը:
Լուսանկարը` PanArmenian-ի


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից