Քաղցր վտանգ՝ մեկ շշի մեջ․ ինչու՞ է պետք սահմանափակել գազավորված ըմպելիքները Սերբիայի նախագահը հայտարարել է առաջիկա հրաժարականի մասին Զգուշացեք օձերից․ Հայաստանում սկսվել է վտանգավոր շրջանը Եվրոպայում տապի ալիքը շարունակվում է. կան հարյուրավոր զոհեր 7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը Պակիստանում և Աֆղանստանում տեղի է ունեցել 5,9 մագնիտուդով երկրաշարժ ԷԼՈՍ մազահեռացում․ այն, ինչ գեղեցկության սրահներում հաճախ չեն ասում Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 11 վագոն Ա՛յ տղա, կրվել ես, ռադդ քաշի, գնա՛. Մանուկյանը՝ կարմիր գծերի աղմկահարույց դեպքերի և ՍԴ որոշման մասին Կրասնոդարում գնահատել են Սպերցյանի հեռանալու հավանականությունը ՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը կշարունակվի հունիսի 28-ին 

Մարդկային լեզուն անզոր է փոխանցելու այն, ինչ ապրեց մի ողջ ժողովուրդ. սոսկ հայ լինելու պատճառով մեկ ու կես միլիոն մարդ սպանվեց. Սերժ Սարգսյան

Քաղաքական

ՀՀ Նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր' Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը, Հայաստան ժամանած բազմաթիվ բարձրաստիճան պատվիրակությունների և պետությունների ղեկավարների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, մասնակցել Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությանը: Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:

***

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Ծիծեռնակաբերդում

Մեծարգո՛ Նախագահներ,
Պետությունների և միջազգային կազմակերպությունների հարգարժա՛ն ներկայացուցիչներ,
Վեհափա՛ռ Տեր,
Գերաշնորհ սրբազան հայրեր,
Հարգարժա՛ն հյուրեր,
Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք Ծիծեռնակաբերդի բարձունքում ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հարյուր տարի առաջ այս օրը՝ ապրիլի 24-ին Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում և կայսրության այլ քաղաքներում հայ մտավորականների զանգվածային ձերբակալություններով սկսվեց լայնորեն իրականացվել 20-րդ դարի մեծագույն հանցագործություններից մեկը: Դրան նախորդել էին հայ զինվորականների զինաթափումն ու կոտորածը: Այն, ինչ կատարվեց 1915 թվականին և շարունակվեց հաջորդ տարիներին, աննախադեպ էր իր ծավալներով և հետևանքներով:

Հայ ժողովրդի արևմտյան հատվածը, որ հազարամյակներով ապրել էր իր տանը, իր բնօրրանում, իր հայրենիքում, տեղահանվեց և բնաջնջվեց համաձայն պետականորեն մշակված ծրագրի՝ բանակի, ոստիկանության, այլ պետական կառույցների և հատուկ այդ նպատակով բանտերից ազատ արձակված հանցագործներից կազմված հրոսակախմբերի անմիջական մասնակցությամբ:

Մարդկային լեզուն անզոր է փոխանցելու այն, ինչ ապրեց մի ողջ ժողովուրդ: Սոսկ հայ լինելու պատճառով շուրջ մեկուկես միլիոն մարդ սպանվեց՝ հավերժական լռության մեջ թաքցնելով մարդկային ցեղի աներևակայելի վայրագությունները: Մի մասն էլ վերապրեց՝ սեփական կյանքի օրինակով սերնդեսերունդ փոխանցելով պատմության պատգամը:

Երեկ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին սրբադասեց Հայոց ցեղասպանության նահատակներին. նրանք այլևս զոհեր չեն, այլ իրենց հեղված արյամբ մահվան և չարիքի հանդեպ հաղթանակ տարած սրբեր և արդարության կոչ անող երկնային զինվորներ:

Հարգելի՛ ներկաներ,

Ցավոք, ապրիլ ամիսն իր սև հետքը թողեց ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության պատմության մեջ: Այդ ամիսն է համարվում նաև Հոլոքոստի, Ռուանդայում և Կամբոջայում իրագործված ցեղասպանությունների սկիզբը: Եվ այսօր, նույն ապրիլ ամսին, մենք Ծիծեռնակաբերդում ենք՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում՝ բարձրաձայնելու. «Թո՛ղ այսուհետ աշխարհի որևէ ծայրում հուշահամալիր կանգնեցնելու կարիք չլինի՝ հիշատակելու պատմության նոր ամոթալի էջեր, թո՛ղ նոր «ծիծեռնակաբերդեր», «յադ վաշեմներ», «մահվան հովիտներ» և «գիզոզիներ» չլինեն»:

Եվ այս պահի ուղերձը, բարձրանալով երկինք և միախառնվելով օրերս Սուրբ Աթոռում մատուցված խորախորհուրդ պատարագի ելևէջներին, աշխարհի բոլոր կողմերում սփռված քույր եկեղեցիների միասնական ղողանջներին, թո՛ղ ցրի հարյուրամյա ժխտողականության խավարն ու վերջ դնի նույնիսկ մեր օրերում՝ 21-րդ դարում, ցեղասպանության սարսափներն ապրող մարդկանց տանջանքներին: Սա՛ է մեզ հասած պատգամը, որ մենք պարտավոր ենք փոխանցել հաջորդ սերունդներին:

Հիշողության և պատասխանատվության վրա խարսխված մեր քաղաքականության նպատակը մարդկության դեմ հետագա հանցագործությունների կանխարգելման արդյունավետ մեխանիզմների ձևավորումն է: Եվ ինչպես իրավացիորեն նշեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը. «Չարիքի քողարկումը կամ դրա մերժումը նման է նրան, որ թույլ տանք վերքն առանց վիրակապելու շարունակի արյունահոսել»: Վերքն արյունահոսում է, որովհետև աշխարհում շատ են չեզոքությունը, լռությունը, ժխտողականությունը և պակաս՝ մարդկայնությունը:

Բայց չէ՞ որ դարեր շարունակ հենց մարդասիրությունն ու մարդկայնությունն են եղել մարդու իրավունքների միջազգային կառուցակարգերի ձևավորման շարժիչ ուժը: Հենց բարոյական մղումներով և համամարդկային արժեքներով տոգորված Անրի Դյունանը հիմք դրեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ստեղծմանը: Հենց բարոյական արժեքներով և Հայոց ցեղասպանության սարսափազդու իրողությունից դրդված Ռաֆայել Լեմկինը ստեղծեց «ցեղասպանություն» եզրույթը, որը, ցավոք, հետագայում բազմիցս պիտի կիրառվեր: Ուշագրավ է, որ երբ Լեմկինին հարցնում էին, թե ինչ է ցեղասպանությունը, նա պատասխանում էր՝ դա այն է, ինչ պատահեց հայերի հետ:

Այո՛, այսօր էլ քիչ չեն համամարդկային արժեքների ժխտման և պատմության խեղաթյուրման դեպքերը, որոնք նպաստում են նմանատիպ հանցագործությունների կրկնությանը. Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին բոլորս ենք ականատես:

Մենք պարտավոր ենք լուծումներ գտնել նախքան մարդկությունը մեկ անգամ ևս կդավաճանի իր տված «այլևս երբեք» խոստմանը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը կարծես թե դարձավ նման հանցագործությունների դեմ միջազգային պայքարի մի նոր հանգրվան. միայն վերջին շրջանում աշխարհի տարբեր երկրներ և միջազգային կառույցներ ճանաչեցին 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, որոշները վերահաստատեցին այն, որոշ երկրներ էլ՝ քրեականացրին այն մերժելու, ժխտելու փորձերը մեկ համոզմունքով՝ դա է համաշխարհային պատմության մութ էջերը լուսավորելու և նման էջեր այլևս չգրելու միակ ուղին:

Հարգարժա՛ն հյուրեր,

Տեղահանության և աքսորի տառապանքներից հետո Սիրիայի Դեր Զորի անապատում վախճանվեցին հարյուր հազարավոր հայեր: Դեր Զորում հուշարձան ու եկեղեցի էր կառուցված, որտեղ ամփոփված էին մեր նահատակների մասունքները: Մի քանի տարի առաջ այդ եկեղեցու բակում ես արտասանել եմ հետևյալ խոսքերը. «Մենք ծրագրում ենք ապրել ու շատանալ: Մեզ այլևս անհնար է վախեցնել կամ շանտաժի ենթարկել, որովհետև մենք տեսել ենք ամենասարսափելին: Մենք ապրելու և արարելու ենք կրկնապատիկ ուժով՝ և՛ մեր, և՛ մեր անմեղ զոհերի փոխարեն: Մենք նայում ենք առաջ, որովհետև դեռ շատ բան ունենք ասելու և տալու միմյանց, շատ բան ունենք ասելու և տալու աշխարհին»: Դեր Զորի եկեղեցու բակում, երբ հնչում էին այս բառերը, ես այսօրվա պես նայում էի առաջ: Անցյալ տարի այդ նույն եկեղեցին հուշարձանի հետ միասին ուղղակի պայթեցվեց: Մեր զոհերի մասունքներն ու ոսկորներն անգամ մինչև այսօր ոմանց հանգիստ չեն տալիս:

Սա՛ է այսօրվա իրականությունը: Նաև այստե՛ղ է խնդրի արդիականությունը:

Մարդկության հիշողությունը պատմության յուրահատուկ մաղն է, ուստի համամարդկային պատմությունն առանձնահատուկ երախտագիտությամբ է մշտապես հիշում և հիշատակում այն բոլոր մարդկանց, երկրներին և միջազգային կազմակերպություններին, որոնք, օգնության հասնելով ամենածանր պահին, փրկեցին ոչ թե միլիոնավոր մարդկանց ֆիզիկական գոյությունը միայն, այլև մարդկության հանդեպ մարդու սպանված հավատը։

Այսօր էլ Հայոց ցեղասպանությունը մերժող դաժան, բայց նահանջող մեքենային ողջ աշխարհում դիմակայում են խիղճն ու ազնվությունը։ Հենց խիղճն ու ազնվությունն են մերժողականության հականիշը։ Ցեղասպանության ճանաչումը աշխարհի տուրքը չէ հայ ժողովրդին ու նրա զոհերին։ Ցեղասպանության ճանաչումը մարդկային խղճի և արդարության հաղթանակն է անհանդուրժողականության ու ատելության հանդեպ։

Ուստի համայն հայության անունից շնորհակալ եմ Ձեզ, Նախագա՛հ Անաստասիադես, Նախագա՛հ Նիկոլիչ, Նախագա՛հ Օլանդ, Նախագա՛հ Պուտին, շնորհակալ եմ միջազգային ողջ հանրությանը' ի դեմս այստեղ ներկայացված պետությունների և միջազգային կազմակերպությունների, բոլոր նրանց, ովքեր մեր կողքին են, բոլոր նրանց, ովքեր կուզենային մեր կողքին լինել: Մենք շնորհակալ ենք աշխարհի երկրների քաղաքացիական հասարակություններին և միջազգային մամուլի ներկայացուցիչներին, որոնք բարձրաձայնել ու բարձրաձայնում են Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը: Շնորհակալ ենք այս տարի աշխարհով մեկ անցնող միջոցառումների ընթացքում հայ ժողովրդի կողքին կանգնած՝ բարի կամքի տեր բոլոր մարդկանց: Շնորհակալ ենք այսօր Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հավաքվածներին. նրանք ուժեղ մարդիկ են և ճիշտ գործ են անում իրենց հայրենիքի համար:

Հայ ժողովուրդը այսուհետ ևս մշտապես կանգնելու է նրանց կողքին, ովքեր տառապել են մարդկության դեմ գործած հանցագործություններից: Ցեղասպանությունների դեմ միջազգային անզիջում պայքարը մեր արտաքին քաղաքականության անբաժանելի մասն է լինելու:

Շնորհակալ եմ բոլորիդ, որ այստեղ եք՝ վերահաստատելու ձեր հանձնառությունը համամարդկային արժեքներին, ասելու, որ ոչինչ չի մոռացվել, ասելու, որ հարյուր տարի հետո էլ հիշում ենք և պահանջում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քաղցր վտանգ՝ մեկ շշի մեջ․ ինչու՞ է պետք սահմանափակել գազավորված ըմպելիքներըՍերբիայի նախագահը հայտարարել է առաջիկա հրաժարականի մասինԶգուշացեք օձերից․ Հայաստանում սկսվել է վտանգավոր շրջանըԵվրոպայում տապի ալիքը շարունակվում է. կան հարյուրավոր զոհեր7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրըՊակիստանում և Աֆղանստանում տեղի է ունեցել 5,9 մագնիտուդով երկրաշարժԷԼՈՍ մազահեռացում․ այն, ինչ գեղեցկության սրահներում հաճախ չեն ասումՎենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ըՄասնագետը բացատրել է՝ ինչպես ճիշտ պատրաստել բնակարանը արձակուրդ մեկնելուց առաջՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 11 վագոն Ա՛յ տղա, կրվել ես, ռադդ քաշի, գնա՛. Մանուկյանը՝ կարմիր գծերի աղմկահարույց դեպքերի և ՍԴ որոշման մասինԿրասնոդարում գնահատել են Սպերցյանի հեռանալու հավանականությունըՈւկրաինան հայտարարել է «Իսկանդերի» անալոգ համարվող բալիստիկ հրթիռի փորձարկման մասինՌուսաստանի դեմ պատժամիջոցները վավեր չեն միջազգային իրավունքի համաձայն. ԵՄԻրանը Պարսից ծոցի երկրներին կոչ է անում հեռու մնալ ԱՄՆ-իցՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը կշարունակվի հունիսի 28-ինՌաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է հուղարկավորության հանձնաժողովԻրանն ԱՄՆ-ին սպառնում է կոշտ պատասխանով Նեթանյահուն նշել է` ինչ պայմանով Լիբանանից դուրսս կբերի իսրայելական զորքերըԳՇ պետը մասնակցել է ԶՈՒ սերժանտների երդման հանդիսավոր արարողությանըԿոնգոյում Էբոլա տենդի դեպքերի թիվը գերազանցել է 1,2 հազարըԵՄ-ն ցանկանում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմՀայտնի դերասանուհին զոհվել է Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքովԳեղարքունիքի մարզում բախվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենԵրևանում վրաերթի է ենթարկվել Վլադիմիր Գասպարյանի թոռըՌուսական գինիների առաջխաղացումը ԱՄՆ շուկայում կարող է տևել տարիներ․ փորձագետԱլեն Սիմոնյանի ջանքերը զուր էին, Փաշինյանն իրեն մատուցած ոչ մի ծառայություն չի գնահատում. ՍարգսյանՊուտինը ստորագրել է ռազմական հատուկ օբյեկտների անվտանգության ապահովման մասին օրենքըՄարդիկ ուզում են հասկանալ, իմանալ, թե ու՞մ մտքով է անցնում բջջային հեռախոսների տոտալ վերահսկողության գաղափարը. քաղաքագետՌուսաստանը հայտարարել է «Ֆլամինգո» հեռահար հրթիռների խոցման մասինԹրամփը մեղադրել է Իրանին հրադադարը խախտելու մեջՄկրտչյանի առանձնահատուկ ոճային կատարումները մեր երաժշտարվեստի ժառանգության կարևոր մասն են կազմում. ՓաշինյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունըԹրամփը պահանջում է խիստ պատիժ իր նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի համարՇալվար նվիրելու մեջ կոռուպցիա են տեսնում, իսկ 1 մլն դոլար սխեմայի մեջ՝ ոչ. Սողոյանը միջնորդեց վկա հրավիրելՄԱԿ-ի ԱԽ-ն Բելառուսի քաղաքացիների հետ ավտոբուսի վրա Ուկրաինայի հարձակման կապակցությամբ նիստ կանցկացնի«Արարատը» նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնականՊուտինի դիտած «Սուպերջեթը» մեծ հետաքրքրություն է առաջացրել ՀնդկաստանումՏիգրան Ավինյանը վարչապետին ներկայացրել է Կիևյան կամրջի վերանորոգման ընթացքըԹրամփը ԱՄՆ-ն անվանել է «երրորդ աշխարհի երկիր» Նոր զարգացումներ ՍԴ–ում․ Իրանը հարվածել է ԱՄՆ բանակի դիրքերինԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել.1 ամսվա ընթացքում բանակում սա 2-րդ ինքնաuպանության դեպքն է. ArmlurԲժիշկ. սոցիալական ցանցերի «սպիտակեցնող թրենդը» կարող է վնասել ատամներըՊակիստանում երկրաշարժ է տեղի ունեցելՓաշինյանն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացումըՈւկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են ՄիԳ-29 կործանիչի կորստի մասին Պոլտավայի մարզումԴիվանագետը հայտնել է՝ ԱՄՆ որ նահանգն է «հարգում և ճանաչում» ՌուսաստանինԱ՛յ տղա, կրվել ես, ռադդ քաշի, գնա՛. Մանուկյանը՝ կարմիր գծերի աղմկահարույց դեպքերի և ՍԴ որոշման մասինԻշխան Զաքարյանի հետ կնքվել է հաշտության համաձայնություն. ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրաԱրթուր Ղազինյանը ՍԴ-ին հորդորել է չտրվել քաղաքական գայթակղություններին
Ամենադիտված