Վլադիմիր Կարապետյանի նախընտրական շտաբի հայտարարությունը
Հասարակություն
Ապրիլի 4–ին պատգամավորության թեկնածու Վլադիմիր Կարապետյանը հեռախոսազանգեր է ստացել թիվ 2 ընտրատարածքային հանձնաժողովի քարտուղարից, ապա՝ նախագահից, ովքեր տեղեկացրել են, որ նույն ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված՝ Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Սամվել Ֆարմանյանից հանձնաժողովը բողոք է ստացել, որը քննարկման է առնելու հաջորդ օրը՝ ապրիլի 5-ին, ժամը 15:00: Այդ մասին ասված է թիվ 2 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Վլադիմիր Կարապետյանի նախընտրական շտաբի տարածած հաղորդագրությունում:
Միաժամանակ, Վլադիմիր Կարապետյանը թիվ 2 ընտրատարածքային հանձնաժողովի կողմից պաշտոնապես չի տեղեկացվել բողոքի բովանդակության մասին:
Թեկնածու Վլադիմիր Կարապետյանի նախընտրական շտաբը կներկայացնի իր փաստարկները եւ մամուլին մեկնաբանություններ կտա՝ հանձնաժողովի նիստից հետո, երբ տեղեկանա խնդրո առարկային եւ լսի բողոքողին:
(Նիստը տեղի է ունենալու հետեւյալ հասցեով. Նոր Նորք վարչական շրջան, Գայի 17, Դանիելյանի անվան արվեստի դպրոց):


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում