Դիլիջանի և Սպիտակի ոլորանները բաց են տրանսպորտային բոլոր միջոցների համար
Հայաստան
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 24-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, Սևանի, Դիլիջանի, Ապարանի. Արագածի, Գորիսի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Արագածի տարածաշրջանում ուժեղ քամի է:
Դիլիջանի և Սպիտակի ոլորանները, ինչպես նաև հանրապետության մյուս միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են տրանսպորտային բոլոր միջոցների համար:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից