Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ 

«Հայոց ցեղասպանությունն այն հանցանքն է, որի պատիժն անխուսափելի է անկախ ժամանակացույցի պտույտներից». ԱԺ նախագահ

Արտաքին Քաղաքական

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: ԱԺ նախագահի ուղերձում ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ, ամեն տարվա այս օրն առանձնահատուկ է մեր հիշողության և ներաշխարհի համար, առանձնահատուկ՝ անցյալի՝ այսօր արդեն 100-ամյա ցավի և ապագային ուղղված ասելիքի տեսքով, ցավ՝ ծնված վաղեմության ժամկետ չունեցող ոճիրից և նույն ոճիրից ծնունդ առած ասելիք՝ առանց ժամկետային և աշխարհագրական սահմանափակման:

Հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրությունում մարդատյացությունը ձեռք բարձրացրեց մարդասիրության, մթագնած գիտակցությունը՝ բանականության, ազգայնամոլությունը՝ հանդուրժողականության վրա: Եվ ծնվեց դարի մեծագույն և առաջին հանցագործությունն ընդդեմ մարդկության՝ Հայոց ցեղասպանությունը: Այն իրականացվեց որպես պետական քաղաքականություն, որպես բնիկ ժողովրդին բռնությամբ հայրենիքից և ինչքից զրկելու, նրա գենոֆոնդի ներկան ու ապագան ոչնչացնելու մանրամասն մտահղացված ծրագիր: Մի ողջ ժողովրդի միլիոնավոր զավակներ ցեղասպանվեցին հա յ լինելու պատճառով, բայց արմատազրկել այդ ժողովրդին չհաջողվեց հայ լինելու շնորհիվ:

Արդեն հարյուր տարի ցավը ծնել ու ծնում է հիշողություն ցեղասպանված նահատակների ու կորուսյալ հայրենիքի հանդեպ՝ պարտադրելով պայքար ու պահանջ, արդարության վերականգնում և ճանաչում: Արդեն հարյուր տարի ցավը ծնել ու ծնում է երախտիք՝ այն ընկալողների ու կիսողների, հանցագործությունը դատապարտողների և պատիժ պահանջողների հանդեպ՝ մղելով ժխտողականության դեմ պայքարի: Արդեն հարյուր տարի ցավը ծնել ու ծնում է ապրելու կամք և կորով՝ մղելով վերապրելու, արարման, վերածննդի:

Հայոց ցեղասպանությունն այն հանցանքն է, որի պատիժն արձանագրված է գրված ու չգրված օրենսգրքերում, որի պատիժն անխուսափելի է՝ անկախ ժամանակացույցի պտույտներից, որի համար պատժելը ժողովրդավար հասարակարգերի, իրավական պետությունների, պարզապես բարոյական հասարակությունների և արդարամիտ առաջնորդների պարտքն է ցեղասպանության ենթարկված ժողովրդի, ցեղասպանությունների չվերացած վտանգի առջև կանգնած ողջ մարդկության հանդեպ՝ պատմականորեն և իրավական նորմերով արձանագրված պարտք, հոգու և սրտի պարտք: Եվ որքան հետաձգվի այդ պարտքի ժամկետը, այնքան ավելի մեծ կլինի հնարավոր ցեղասպանությունների հավանականությունը:

Սիրելի հայրենակիցներ, 100 տարի ցեղասպանության վերքի ցավը մեր հոգու և մեր ապրումների մեջ է, ցեղասպանությունը վերապրած մեր հայրենակիցների հիշողությունների ու պատմությունների մեջ, ցեղասպանությունը դատապարտած պետությունների, կառույցերի և գործիչների գործելակերպի մեջ: Սակայն մեր 100-ամյա ցավի խորհրդանիշը ոչ միայն անմոռուկն է, այլև անմեռուկը, և այս երկուսի համադրությունը մեր ժողովրդի հաստատուն լավատեսության գրավականն է: Հետևաբար, 100-ամյակը ողբերգության տարելիցն է, բայց ոչ ողբասացության, որովհետև 100 տարվա ընթացքում բազմիցս ենք ապացուցել, որ ողբերգությունից կարողանում ենք հասնել հաղթանակների, մինչդեռ ողբասացությունը կործանարար է ներկայի և պարարտ հող՝ անհեռանկար ապագայի համար: Ուստի պարտավոր ենք շարունակել ապրել ու ստեղծել, հզորանալ նաև 100-ամյակի սահմանից անդին՝ վերստին փաստելու վերածնվելու մեր գենետիկ կարողությունը, որը մեզ ուժ է տվել և 100 տարի առաջ, և 100 տարվա ընթացքում, և ուժ կտա հարյուրավոր ու միլիոնավոր տարիներ: Պարտավոր ենք ի հեճուկս ողբերգությունների և ողբերգակների, ոճիրների և ոճրագործների, ի հեճուկս 20-րդ դարասկզբի ցեղասպանությունը 21-րդ դարի ժխտողականությամբ շարունակելու փորձերի, հանուն Հայաստանի Հանրապետության, Արցախի հայոց պետականության, հայկական սփյուռքի և հանուն այն միասնական հայկականության, որն ի զորու է պարտքը դարձնել պահանջ, հիշատակը՝ արդարության գործիք և դրանց միջոցով տեսլական հայրենիքը՝ առարկայական գոյություն»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար
Ամենադիտված