Խանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործի Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերին Ագարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոց Ադրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողների ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. Մասադիկով Հայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար Վանաձորում հարևանների վեճն ավարտվել է մահվամբ․ ոստիկան է հոսպիտալացվել Իսրայելի ֆինանսների նախարարությունում զարմացել են ռազմական օգնությունը դադարեցնելու մասին Թրամփի հայտարարությունից 8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում Արտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնել Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի փոխչեմպիոն ԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. Թրամփ 

Ես հավատում եմ, որ մենք կարող ենք կերտել համերաշխության ու հանդուրժողականության աշխարհ. Սերժ Սարգսյան

Հայաստան

ՀՀ Նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր՝ ապրիլի 24-ին, ի պատիվ Հայաստան ժամանած բարձրաստիճան պատվիրակությունների և պետությունների ղեկավարների, Նախագահի նստավայրում տրվել է պետական ճաշ, որի ժամանակ Սերժ Սարգսյանը հանդես է եկել բաժակաճառով: Նախագահը նշել է.

«Մեծարգո՛ Նախագահներ,
Պետությունների և միջազգային կազմակերպությունների հարգարժա՛ն ներկայացուցիչներ,
Վեհափա՛ռ Տեր,
Գերաշնորհ սրբազան հայրեր,
Հարգարժա՛ն հյուրեր,
Սիրելի՛ հայրենակիցներ,

Լինում են դեպքեր, երբ խոսքն ամենազոր ի զորու չէ փոխանցել մարդկային զգացումները: Այսօր այդ դեպքերից մեկն է:

Շնորհակալ եմ ձեզ, որ ժամանեցիք Հայաստան՝ հեռվից ու մոտիկից, ժամանեցիք՝ կանգնելու մեր կողքին, ժամանեցիք՝ վերահաստատելու, որ ոչինչ չի մոռացվել, որ պատմությունը դեռ պատմվելու է, ժամանեցիք՝ տարբերակելու ճշմարիտն ու կեղծիքը, որպեսզի սերունդներին փոխանցենք պատմության իրական դասերը:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ես հրաժարվում եմ հավատալ, որ պատմությունն է տնօրինում մեր ճակատագիրը: Ես հավատում եմ, որ մենք ենք կերտում այն և ի զորու ենք փոխել մարդկության զարգացման ուղին:

Հրաժարվում եմ նաև հավատալ, որ անցողիկ շահերը կարող են փոշիացնել ազատության և խաղաղության մասին մարդկության՝ դարերով փափագած երազանքները: Չէ՞ որ բարոյականությունն ու խիղճը մեզ ի վերուստ են տրված, այլապես չէինք զարգացնի միջազգային մարդասիրական իրավունքը, չէինք դավանի համամարդկային բարոյական արժեքներին, չէինք ունենա մարդասիրական կառույցներ և վերջապես այսօր այստեղ չէինք համախմբվի:

Այո՛, մարդն իր էությամբ ստեղծարար է. նա ստեղծել է առաջատար տեխնոլոգիաներ ու համացանց, բայց այսօր մարդկությունը, առավել քան երբևէ, կարիք ունի սիրո, հանդուրժողականության ու բարության, մարդկայնության ու մարդասիրության, որպեսզի մեր երեխաները չապրեն ու չվերապրեն այն, ինչ ապրել են նախորդ սերունդները, այն, ինչին ականատես ենք նաև մենք՝ մեր օրերում:

Ես հավատում եմ, որ մենք բացառիկ հնարավորություն ունենք, օգտագործելով մեր իսկ ստեղծած գործիքները, համագործակցության բազում կառույցները, հաղորդակցության աննախադեպ միջոցները, միջազգային իրավական համակարգը՝ կատարելագործելու համաշխարհային խաղաղության պահպանման առկա մեխանիզմները, վերականգնելու պատմության ընթացքում բարոյականության սասանված հիմքերը և կանխելու մարդկության դեմ ուղղված ողբերգությունների կրկնությունը:

Հարգելի՛ գործընկերներ,

Ես հավատում եմ, որ մենք կարող ենք կերտել համերաշխության ու հանդուրժողականության աշխարհ, որտեղ մարդու ազգային, ռասայական և կրոնական պատկանելիությունը, ինքնությունը հպարտության աղբյուր կլինեն միայն: Եվ այս գործում մեզնից յուրաքանչյուրը պետք է կրի պատասխանատվության իր բաժինը, քանզի մեր աշխարհում, որտեղ հետզհետե վերանում են բոլոր սահմանները, մենք՝ բոլորս, անհետադարձ փոխկապակցված ենք միմյանց:

Օրերս Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակված Սուրբ Գրիգոր Նարեկացին դեռևս մի ամբողջ հազարամյակ առաջ պատգամել է մեզ. «Երթ ի խաղաղություն՝ սրբեալ ի մեղաց» (Երթը դեպի խաղաղություն սրբում է մեղքերից):

Ուստի եկեք բաժակ բարձրացնենք հանուն ողջ մարդկության խաղաղ համագոյակցության, լույս սերմանող և լույս ծնող խաղաղության»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինԱգարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոցԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովՀայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համարՎանաձորում հարևանների վեճն ավարտվել է մահվամբ․ ոստիկան է հոսպիտալացվելԻսրայելի ֆինանսների նախարարությունում զարմացել են ռազմական օգնությունը դադարեցնելու մասին Թրամփի հայտարարությունից8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումԱրտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնելԷլմիրա Կարապետյանը՝ աշխարհի փոխչեմպիոնԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. ԹրամփՀուղարկավորություններ հնարավոր են նաև` առանց Վահագն Խաչատուրյանի մասնակցության. Էդգար ՂազարյանՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ ԿարապետյանՄոսկվա ինձ հրավիրելը նույնքան անիմաստ է, որքան Պուտինին՝ Կիև․ ԶելենսկիՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՄեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին. ՓաշինյանՑավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանՀայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետՀուե. Վիետնամի կայսերական քաղաքըԽառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր. ՄնացականյանՈ՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամՀայաստանի ազատագրության բոլոր խորհրդանիշները իշխող դրածոների և նրանց տերերի աչքի փուշն են. ԱյվազյանԱդրբեջանը ՌԴ-ին կփոխանցի իր երկրում ռուսաստանցիների տվյալներըP.Diddy-ին կրկին ավելի շուտ կազատվի բանտից․ հայտնի է նոր ամսաթիվըՊատասխանեցի Euronews-ի հարցերին. Փաշինյան1000-ամյա պատմությամբ ոսկե կախազարդ․ ինչ են պարզել մասնագետներըՎարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. ՂազարյանՏարվա սկզբից ի վեր Մարոկկոն կանխել է անօրինական միգրացիայի ավելի քան 58,000 փորձ115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբինՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերՀոդվածը էական նշանակություն չունի. ՔԿ նախագահը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին (տեսանյութ) Պեսկովը նշել է, որ անվտանգության երաշխիքները կլինեն ԱՄԷ-ում կայանալիք բանակցությունների թեմաներից մեկըՈւկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապՎարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ) Պեսկովը անհնար է անվանել Եվրոպայի մասնակցությունը Աբու Դաբիի բանակցություններինDisney-ը հազարավոր աշխատատեղեր է կրճատում՝ Amazon-ի և Apple-ի հետ մրցակցության ֆոնինՊայթյուններ ու ռմբակոծություններ աշխարհում․ 24 մլրդ 250 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմինԹուրքիան և Հարավային Կորեան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացումըԲուլղարիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթողի անունըՄելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբԱԺ նախագահը պատգամավորին ասում է՝ դուրս կշպրտի, հանցակազմ չե՞ք տեսնում, ինչո՞ւ է ազատության մեջ (տեսանյութ) ChatGPT-ն զարգանում է՝ գնումներից մինչև ընտանեկան բյուջեի պլանավորումԼենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված հայ կոմպոզիտորի աճյունը հուղարկավորվել է 85 տարի անց56 միլիոն դրամով 5 րոպեանոց հոլովակ են պատրաստել COP17-ի համար. Հոլիվուդի՞ց էր եկել նկարիչը (տեսանյութ)
Ամենադիտված