Վրաստանում հայերը բողոքի ակցիա են անցկացրել Թուրքիայի դեսպանատան մոտ
Վրաստան
Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներն ապրիլի 24-ին բողոքի ակցիա են անցկացրել Թուրքիայի դեսպանության շենքի մոտ՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:
«Ակցիայի մասնակիցները դիմում են Թուրքիային՝ 1915 – 1923 թվականներին կատարված հանցագործությունը ճանաչելու պահանջով: Ակցիայի մասնակիցները նաև կոչ են անում Վրաստանի իշխանություններին՝ Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման գործընթաց սկսել և դատապարտել Թուրքիայի ցեղասպանական քաղաքականությունը»,- ասված Է Վրաստանի հայ համայնքի հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ