Արցախում հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին
Արցախ
Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը՝ ապրիլի 24-ին, վաղ առավոտից հազարավոր քաղաքացիներ քայլում են դեպի Ստեփանակերտի հուշահամալիր' իրենց հարգանքի տուրքը մատուցելու 100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը, առավոտյան հուշահամալիր են այցելել նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պետական այրեր և հյուրեր, ովքեր ծաղիկներ ու ծաղկեպսակներ են խոնարհել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նորակառույց զանգակատուն-հուշակոթողին:
Ի հիշատակ Ցեղասպանության անմեղ զոհերի՝ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված զանգակատուն-հուշակոթողի մոտ տեղի է ունեցել նաև ոգեկոչման և հոգեհանգստյան արարողություն:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան