Ոստիկանությունը հարձակվել է Ստամբուլի տեխնիկակական համալսարանում Ցեղասպանության զոհերին հիշատակող ուսանողների վրա
Ադրբեջան
Թուրքական ոստիկանությունը հարձակում է գործել Ստամբուլի տեխնիկական համալսարանում կազմակերպված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողությանը մասնակից ուսանողների վրա:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական DemokratHaber կայքը' նշելով, որ միջոցառումն անցկացվում էր Քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) համակարգմամբ:
Երիտասարդները համալսարանի ներսում «Առարեսվիր Հրանտի, Սևակի, Ցեղասպանության հետ» կարգախոսով և Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած հայ մտավորականների լուսանկարներով նստացույց են սկսել:
Մահակներով, պլաստիկ գնդակներով զենքերով զինված ոստիկանությունը ջրանետ մեքենայով շտապել է համալսարան և սկսել հանել պաստառն ու ուսանողների ձեռքից խլել հայ մտավորականների լուսանկարները: Երիտասարդները փորձել են խոչընդոտել: Ոստիկանությունը վահաններով և պլաստիկ գնդակներով հարձակվել է ուսանողների վրա: Նրանք մոտ տարածությունից զենքերից պլաստիկ գնդակներ են արձակել: Հարձակումից հետո երիտասարդները վերադարձել են ակցիայի վայր և Ցեղասպանության հիշատակումը շարունակել քայլերգերով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ