«Մեր 1,5 մլն զոհերն արդեն սրբեր են». Աղվան Հովսեփյան (լուսանկար)
Հասարակություն
ՀՀ քննչական Կոմիտեի ծառայողները՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության պետական խորհրդական Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ, այսօր այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի՝ նահատակված սրբերի հիշատակին:
Կոմիտեի ծառայողներն իրենց զավակների հետ միասին, ծաղկեպսակ են դրել նահատակվածների հուշարձանին, և անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը: «Այսօր հպարտություն պետք է զգանք, որովհետև մեր 1,5 մլն զոհերն արդեն սրբեր են», - ասաց Աղվան Հովսեփյանը:
Միշտ հիշենք մեր սրբացած նահատակներին և միաժամանակ հիշեցնենք աշխարհին՝ ցեղասպանությունը ծանրագույն հանցագործություն է՝ ուղղված մարդկության դեմ, որի ճանաչումն ու դատապարտումը խաղաղության ու արդարության հաստատման միակ ուղին է:






















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից