Հայաստան կայցելի Բելգիայի արտաքին գործերի նախարարը
Քաղաքական
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 26-27-ը Հայաստան կայցելի Բելգիայի Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Դիդիե Ռեյնդերսը: Ապրիլի 27-ին Դիդյե Ռեյնդերսին կընդունի հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։
Նույն օրը տեղի կունենան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Բելգիայի փոխվարչապետ, արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսի բանակցությունները:
Բելգիայի փոխվարչապետը կայցելի նաև Ծիծառնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից