ԳՇ պետը մասնակցել է ԶՈՒ սերժանտների երդման հանդիսավոր արարողությանը Գեղարքունիքի մարզում բախվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ են Երևանում վրաերթի է ենթարկվել Վլադիմիր Գասպարյանի թոռը Ալեն Սիմոնյանի ջանքերը զուր էին, Փաշինյանն իրեն մատուցած ոչ մի ծառայություն չի գնահատում. Սարգսյան Մարդիկ ուզում են հասկանալ, իմանալ, թե ու՞մ մտքով է անցնում բջջային հեռախոսների տոտալ վերահսկողության գաղափարը. քաղաքագետ Մկրտչյանի առանձնահատուկ ոճային կատարումները մեր երաժշտարվեստի ժառանգության կարևոր մասն են կազմում. Փաշինյան Փրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը Շալվար նվիրելու մեջ կոռուպցիա են տեսնում, իսկ 1 մլն դոլար սխեմայի մեջ՝ ոչ. Սողոյանը միջնորդեց վկա հրավիրել «Արարատը» նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնական Տիգրան Ավինյանը վարչապետին ներկայացրել է Կիևյան կամրջի վերանորոգման ընթացքը Նոր զարգացումներ ՍԴ–ում․ Իրանը հարվածել է ԱՄՆ բանակի դիրքերին Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել.1 ամսվա ընթացքում բանակում սա 2-րդ ինքնաuպանության դեպքն է. Armlur 

Վրացի քաղաքական գործիչները դատապարտել են Հայոց ցեղասպանությունը և կոչ արել իշխանություններին միանալ հայերին

Քաղաքական

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի օրն՝ ապրիլի 24-ին, ոգեկոչեման պատարագներ, բողոքի ակցիաներ և խաղաղ հանրահավաքներ են տեղի ունեցել Վրաստանի բոլոր հայաբնակ քաղաքներում, շրջաններում և գյուղերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը:

2015 թվականի ապրիլի 24-ին աշխարհի մյուս հայկական համայնքների հետ Վրաստանի հայությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների 100-րդ տարելիցին: Մարդկանց հոսքը դեպի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի սկսվել է վաղ առավոտից՝ մասնակցելու հինավուրց եկեղեցում մատուցվող Հիշատակի սուրբ պատարագին: Ոգեկոչման եկած մեծաթիվ բազմությունը զբաղեցրել էր եկեղեցին և նրա մերձակա ողջ տարածքը: Հավարտ Սբ. Պատարագի՝ պատարագիչ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը օրվա խորհրդի մասին քարոզի խոսքում հիշատակել է ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սրբադասված մեկուկես միլիոն նահատակների հիշատակը. սրբեր, որ դարձան հայ ժողովրդի պահապանները երկնքում: Հոգևոր Հայրը երախտիքի խոսքեր է ուղղել այն երկրներին, ովքեր ապաստանել են փրկվածներին՝ օժանդակելով հայ ժողովրդի վերածննդին, շնորհակալություն հայտնեց այն երկրներին ու միջազգային կազմակերպություններին, որոնք ճանաչել ու դատապարել են հայոց ցեղասպանությունը:

Տեր Հայրը նաև շնորհակություն է հայտնել քույր եկեղեցիներ՝ Հռոմեական-Կաթոլիկ, Ավետարանական-Լյութերանական և Ավետարանական-Մկրտական Սուրբ Եկեղեցիներին, որոնք կիսելով հայոց վիշտը այս օրերին իրենց աղոթքով, գուժկան զանգերով և հիշատակի պատարագին իրենց ներկայությամբ ոգեկոչեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Սուրբ պատարագից հետո, ներկաները ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել հայկական եկեղեցու բակում կանգնեցված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարին: Հոգևոր դասը երգել է շարականներ, իսկ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը կատարել է ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հրաշակերտ բազմություն» շարականը:

Պատարագին ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Յուրի Վարդանյանը ու դեսպանության դիվանագետներն իրենց տիկնանց հետ, Վրաստանում Ավետարանական-լյութերանական Եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Հանս-Իոիահիմ եպիսկոպոս Կիդերլենը, Վրաստանի Ավետարանական-Մկրտական Եկեղեցու հոգևոր հայր Տեր Մալխազ եպիսկոպոս Գափրինդաշվիլին, հայ հասարակական գործիչներ, մտավորականներ, համայնքային կառույցների ղեկավարներ, թբիլիսաբնակ և շրջաններից ժամանած հայեր:

Դրանից հետո ժողովուրդը բողոքի պաստառներով, ՀՀ և Վրաստանի պետական և համայնքային դրոշներով շարժվել է դեպի Թբիլիսիում Թուրքիայի Հանրապետության դեսպանություն: Բազմամարդ էր հանրահավաքին մասնակցել են Թբիլիսիի հայկական կազմակերպություններ, այլ համայնքների ներկայացուցիչներ, Վրաստանի հայաբնակ շրջաններից հատուկ ժամանած հայեր: Վրացի մի քանի քաղաքական գործիչներ, դատապարտելով Հայոց ցեղասպանությունը, իշխանություններին կոչ են արել միանալ հայերին, հարգել Վրաստանի հայ համայնքի պահանջը, Ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը՝ ապագայում նման ոճրագործությունները կանխելու նպատակով: Հանրահավաքն ընթացել է տարբեր լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, վրացերեն, անգլերեն, թուրքերեն ու եզիդերեն և դարձել դատապարտման, ճանաչման և հատուցման ոգեկոչում:

Թուրքիայի դեսպանատան դիմաց հանրահավաքը լուսաբանվել է Վրաստանի բոլոր զանգվածային լրատվամիջոցներով:

«Վիրահայոց թեմը իր շնորհակալությունն է հայտնում Վրաստանի ներքին գործերի նախարարությանը ապրիլի 23-ին և 24-ին անցկացված միջոցառումների ընթացքում անվտանգությունն ապահովելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԳՇ պետը մասնակցել է ԶՈՒ սերժանտների երդման հանդիսավոր արարողությանըԿոնգոյում Էբոլա տենդի դեպքերի թիվը գերազանցել է 1,2 հազարըԵՄ-ն ցանկանում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմՀայտնի դերասանուհին զոհվել է Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքովԳեղարքունիքի մարզում բախվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենԵրևանում վրաերթի է ենթարկվել Վլադիմիր Գասպարյանի թոռըՌուսական գինիների առաջխաղացումը ԱՄՆ շուկայում կարող է տևել տարիներ․ փորձագետԱլեն Սիմոնյանի ջանքերը զուր էին, Փաշինյանն իրեն մատուցած ոչ մի ծառայություն չի գնահատում. ՍարգսյանՊուտինը ստորագրել է ռազմական հատուկ օբյեկտների անվտանգության ապահովման մասին օրենքըՄարդիկ ուզում են հասկանալ, իմանալ, թե ու՞մ մտքով է անցնում բջջային հեռախոսների տոտալ վերահսկողության գաղափարը. քաղաքագետՌուսաստանը հայտարարել է «Ֆլամինգո» հեռահար հրթիռների խոցման մասինԹրամփը մեղադրել է Իրանին հրադադարը խախտելու մեջՄկրտչյանի առանձնահատուկ ոճային կատարումները մեր երաժշտարվեստի ժառանգության կարևոր մասն են կազմում. ՓաշինյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունըԹրամփը պահանջում է խիստ պատիժ իր նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի համարՇալվար նվիրելու մեջ կոռուպցիա են տեսնում, իսկ 1 մլն դոլար սխեմայի մեջ՝ ոչ. Սողոյանը միջնորդեց վկա հրավիրելՄԱԿ-ի ԱԽ-ն Բելառուսի քաղաքացիների հետ ավտոբուսի վրա Ուկրաինայի հարձակման կապակցությամբ նիստ կանցկացնի«Արարատը» նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնականՊուտինի դիտած «Սուպերջեթը» մեծ հետաքրքրություն է առաջացրել ՀնդկաստանումՏիգրան Ավինյանը վարչապետին ներկայացրել է Կիևյան կամրջի վերանորոգման ընթացքըԹրամփը ԱՄՆ-ն անվանել է «երրորդ աշխարհի երկիր» Նոր զարգացումներ ՍԴ–ում․ Իրանը հարվածել է ԱՄՆ բանակի դիրքերինԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել.1 ամսվա ընթացքում բանակում սա 2-րդ ինքնաuպանության դեպքն է. ArmlurԲժիշկ. սոցիալական ցանցերի «սպիտակեցնող թրենդը» կարող է վնասել ատամներըՊակիստանում երկրաշարժ է տեղի ունեցելՓաշինյանն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացումըՈւկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են ՄիԳ-29 կործանիչի կորստի մասին Պոլտավայի մարզումԴիվանագետը հայտնել է՝ ԱՄՆ որ նահանգն է «հարգում և ճանաչում» Ռուսաստանին Ա՛յ տղա, կրվել ես, ռադդ քաշի, գնա՛. Մանուկյանը՝ կարմիր գծերի աղմկահարույց դեպքերի և ՍԴ որոշման մասինԻշխան Զաքարյանի հետ կնքվել է հաշտության համաձայնություն. ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրաԱրթուր Ղազինյանը ՍԴ-ին հորդորել է չտրվել քաղաքական գայթակղություններինՍալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ումԵՄ-ն առաջարկել է փոխել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման մեխանիզմըՈւկրաինայից վերադարձվել է 171 Կուրսկի բնակիչՖին քաղաքական գործիչը քննադատել է ԵՀ ղեկավարինՎենեսուելայի իշխանությունները կսահմանափակեն մուտքը երկրաշարժից առավել տուժած նահանգԶելենսկին չի կարողանում շահավետ գործարք ձեռք բերել Ուկրաինայի հարցում. ԶԼՄՀային հայո՞վ․ Կրասնոդարը որոշել է Սպերցյանի հավանական փոխարինողին Մայրը ողբում է երեխաների մահն ու փախչում Փամբակից. մանրամասներ` ջրահեղձ եղած երեխաների ընտանիքից (տեսանյութ)Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Դավթաշենում․ կան բերման ենթարկվածներ ՌԴ երկու օդանավակայաններում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներըԿԸՀ-ն մերժում է ներկայացրած բոլոր 7 դիմումներն ամբողջությամբ․ Վահագն Հովակիմյան (տեսանյութ)Ինչպես է Ռյուտեն պլանավորում պահպանել ԱՄՆ-ի աջակցությունը ՆԱՏՕ-ին. ԶԼՄՈւկրաինան առաջին անգամ ստացել է հսկայական ծավալի կրիպտոակտիվներ՝ ավելի քան 8 միլիոն USDTԵգիպտոսում զբոսաշրջիկներին զգուշացրել են՝ որտեղ է ամենամեծ հավանականությունը հանդիպելու վիրաբույժ-ձկանըՎրաերթ՝ Երևանում․ 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդին Ռուսական շուկան կորցնելու դեպքում Հայաստանի տնտեսությունը կարող է տուժել․ կանխատեսումՆուտրիցիոլոգը նշել է՝ ինչ մթերքներ է պետք օգտագործել ամռանը էներգիան պահպանելու համարԻրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է գործարքը և ՄԱԿ-ի կանոնադրությունը խախտելու մեջԱտամնաբույժը ներկայացրել է ատամները ճիշտ մաքրելու 5 հիմնական կանոնները
Ամենադիտված