Մահացել է Լևոն Տեր-Պետրոսյանի քույրը` Իսկուհի Տեր-Պետրոսյանը (Սեմիրջյանը)
Հասարակություն
Մահացել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի քույրը՝ Իսկուհի Տեր-Պետրոսյանը (Սեմիրջյանը)։ Հայ ազգային Կոնգրեսը ցավակցում է Սեմիրջյանների և Տեր-Պետրոսյանների ընտանիքներին` սիրելի մայրիկի, քրոջ Իսկուհի Տեր-Պետրոսյանի (Սեմիրջյանի) անժամանակ մահվան կապակցությամբ:
Իսկուհի Տեր-Պետրոսյանը (Սեմիրջյանը) եղել է մանկավարժ, տարրական դասարանների երկարամյա ուսուցիչ։
Իսկուհի Տեր-Պետրոսյանի (Սեմիրջյանի) հոգեհանգիստը տեղի կունենա վաղը` ապրիլի 26-ին, ժամը 18:00-20:00-ին` Նոր Նորքի 5-րդ զանգվածի Ս.Սարգիս եկեղեցում:
Հուղարկավորությունը ապրիլի 27-ին, ժամը 13:00-ին` նույն վայրից:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից