Այրվել է ավտոմեքենա. տուժածներ չկան
Արտակարգ Պատահար
Ապրիլի 26-ին, ժամը 01.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լեփսիուսի փողոցի թիվ 33 շենքի բակում այրվում է կայանված ավտոմեքենա:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.51-ին, մարվել՝ 02.09-ին: Ամբող ջությամբ այրվել է «Նիսսան» մակնիշի 34 FN 160 պետհամարանիշով ավտոմեքենան. տուժածներ չկան:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից