Գյումրու Հայորդաց տանը ոգեկոչեցին Ցեղասպանության 100-րդ տարելիցը
Հասարակություն
Հայոց ցեղասպանությունը լավ ծրագրված հանցագործություն էր, որը նախատեսում էր ոչ միայն ամբողջական ազգի բնաջնջում, այլ նաև տվյալ ազգի հոգևոր ու մշակութային արժեքների ոչնչացում: Սակայն, թե ինչքանով դա հաջողվեց ծրագրի հեղինականերին, այսօր արդեն հստակ կարելի է տեսնել: Հայը ոչ միայն ապրում է ու կա, այլ շարունակում է արարել ու ստեղծագործել, ավելին՝ հայը կենսունակ է ու պայքարող՝ ապացույցն այսօրվա սերունդն է՝ ավելի պահանջատեր ու խելացի: Սա էր Գյումրու Հայորդաց տանը ապրիլի 25-ին անցկացված «Ոգեկոչում» միջոցառման խորհուրդը:
Հաստատության բոլոր խմբերի սաները՝ նկարչության, ասմունքի, թատերարվեստի ու պարարվեստի միջոցով ոգեկոչեցին ու հիշեցին՝ բարձրաձայնելով 1915-ի դեպքերի մասին: Սակայն միջոցառումը, որը մեկնարկեց Գյումրու Սուրբ Աստվածածին /Յոթ վերք/ եկեղեցու զանգերով ու Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Միքայել սրբազանի հետ միասին աղոթքն առ Աստված հնչեցնելով, ուներ մեկ խորհուրդ՝ հայ ազգին բնաջնջել հանարվոր չէ:
Միջոցառման ավարտին խորհրդանշական «Քոչարի»-ն իր շուրջն համախմբեց մասնակիցներին ու հյուրերին: Հայը չի բնաջնջվի քանի դեռ կա հայկական «Յարխուշտա»-ն ու «Քոչարի»-ն՝ իր խոսքում նշեց թեմի առաջնորդը, ով նաև նոր սերնդին խորհուրդ տվեց լինել էլ ավելի իմաստուն ու խոհեմ, որ չկրկնվի այն, ինչ եղավ: «Ամեն անգամ, երբ ՙՅարխուշտա՚-ն ու ՙՔոչարի՚-ն տեսնում եմ, ներքուստ այն համոզմունք եմ ունենում, որ այս ազգին հնարավոր չէ հաղթել: Երբ տղամարդ, կին, երեխա՝ հավասարն հավասարի հետ, սարի պես պարում են թիկունք թիկունքի տված՝ ունենում ես այն համոզմունքը, որ այսպիսի պար ունեցող ազգը չի կարող երբեք պարտվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Միքայել սրբազանը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից