Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց Նեպալում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը
Քաղաքական
Այսօր ԱԺ նիստի մեկնարկին, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի հիշատակը: «Վերջերս Նեպալում տեղի ունեցավ բավական ուժգին երկրաշարժ: Մենք շատ լավ գիտենք՝ ինչ է երկրաշարժը, ինչ արհավիրք է այն մարդկության համար: Ես խնդրում եմ, որ մենք մեկ րոպե լռությամբ հարգենք Նեպալի երկրաշարժի զոհերի հիշատակը»,- ասաց Հակոբյանը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Հակոբյանի առաջարկը և պատգամավորներին առաջարկեց մեկ րոպե լռությամբ, հոտնկայս հարգել Նեպալի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից