Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցուցակում
Գիտություն և Մշակույթ
Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի ժառանգության նախնական ցուցակում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը:
Կայքը նշում է, որ Վանի գլխավոր զբոսաշրջային կետերից մեկը հանդիսացող հայկական Սուրբ Խաչ եկեղեցու' ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժամանակավոր ցուցակում հայտնվելը կօժանդակի Վանը Թուրքիայի զբոսաշրջային կենտրոնի վերածվելու գործին: Կայքը հույս է հայտնում, որ այդ փաստի հետ կապված' 2009 թվականի վերանորոգումից հետո ամեն սեպտեմբերին Սուրբ Խաչում մատուցվող պատարագին ավելի շատ զբոսաշրջիկներ կմասնակցեն:
Վանի Սուրբ Խաչ եկեղեցին Հայոց Գագիկ Առաջին թագավորի հրամանով 915-921 թվականներին կառուցել է ճարտարապետ Մանվելը: Այն համարվում է միջնադարի հայկական ճարտարապետական արվեստի ամենափայլուն նմուշներից մեկը: Ըստ ավանդույթի' եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում Երուսաղեմից Իրան առևանգվելուց հետո Քրիստոսի խաչվելու իրական խաչի մի հատվածը ապաստանելու և պահպանելու համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)