«ՀԺ». Համաներում հայտարարելու սպասումները ապրիլի 24-ից տեղափոխվել են մայիսյան տոներ
Հայկական Մամուլ
Ցեղասպանության 100–ամյա տարելիցի կապակցությամբ համաներում հայտարարելու սպասումները ապրիլի 24-ից հիմա էլ տեղափոխվել են մայիսյան տոներ, սակայն իշխանական շրջանակներում նշում են, որ համաներում կսւրելի է սպասել եկող տարի միայն: Գրում է «ՀԺ»-ն:
Համաներման հնարավոր ժամկետ է նշվում եկող գարունը սահմանադրական փոփոխություններին զուգահեռ: Աժ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ, պատասխանելով պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին կա՞ արդյոք հավանականություն, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ համաներում կհայտարարվի և ունի՞ Աժ-ն նման տեղեկատվություն, հայտարարել է. «նման տեղեկատվություն չունեմ ես, որևէ նման հարց մինչ այս պահը չի քննարկվել»: Աժ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ «Հժ»-ի թղթակցին ասել է, թե հանրության սպասելիքները հասկանալի են, սակայն այս փուլում համակողմանի վերլուծություն է ընթանում և դա երկարատև պրոցես է:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից