«Հոլոքոստի նկատմամբ Գերմանիայի որդեգրած կեցվածքը կարող է օրինակ լինել Թուրքիայի համար». Գարեգին Երկրորդ
Հասարակություն
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ապրիլի 28-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավորներ Ֆոլկմար Վոգելին և Մանֆրեդ Գրունդին: Ընդգծելով հայ ժողովրդի համար նվիրական այս օրերին Բունդեսթագի ներկայացուցիչների՝ Հայաստան կատարած այցի կարևորությունը' Նորին Սրբությունը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդի կողքին լինելու, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ Բունդեսթագում տարվող աշխատանքների համար:
Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդգծել է, որ Գերմանիայի կողմից Հոլոքոստի նկատմամբ որդեգրած կեցվածքը կարող է օրինակ հանդիսանալ Թուրքիայի ներկայիս իշխանությունների և ցեղասպան այլ պետությունների համար:
Բունդեսթագի պատգամավորներն իրենց հերթին խոսել են Հայոց ցեղասպանության դատապարտման կարևորության մասին: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությանը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից