Ադրբեջանցի դիվանագետները փորձել են խաթարել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը
Արտաքին Քաղաքական
Լուրեր.com-ի ունեցած հավաստի տեղեկություններով՝ Լատվիայի խորհրդարանում տեղի ունեցած Միջազգային Եվրոպական Շարժման նիստը փորձել են խաթարել ադրբեջանցի դիվանագետներ, ովքեր, ըստ ամենայնի, նպատակ են ունեցել պահել թուրք գործընկերների «թասիբը» և կանխել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը:
Ոչ քաղաքակիրթ և լկտի պահվածքի պատճառով ադրբեջանցի դիվանագետներին արգելվել է մուտք գործել խորհրդարանի տարածք:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Լուրեր.com-ը, Լատվիայի ազգային խորհրդարանի դահլիճում տեղի է ունեցել Միջազգային Եվրոպական Շարժման երկօրյա գագաթաժողովը, որտեղ օրակարգում ընդգրկված էր նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:
Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը ընդունվել է միաձայն:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին