«Հրապարակ». Նոր նախարարների անուններ են սկսել շրջանառվել
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխանական կուլիսներում ակտիվացել են խոսակցությունները սպասվող կադրային փոփոխությունների մասին: Մինչ ապրիլի 24-ը խոսում էին, որ Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներից հետո Սերժ Սարգսյանը ձեռնամուխ է լինելու կտրուկ փոփոխությունների: Մասնավորապես, արտաքին քաղաքականության ասպարեզում խոսվում է, որ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին կարող են նշանակել Գերմանիայում դեսպան: Այստեղ Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը վաղամեռիկ ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանն էր, եւ նրա մահից հետո այդ պաշտոնը մինչ օրս թափուր է:
Հաջորդ փոփոխությունը, որի մասին խոսում են, ՀՅԴ ներկայացուցչին ԿԳ նախարար նշանակելն է, այս առումով շոշափվում է բազմակի չեմպիոն Լեւոն Մկրտչյանի անունը:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից