«Հանգիստ աշխատի». Սերժ Սարգսյանը՝ Հովիկ Աբրահամյանին
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս կիրակի Սերժ Սարգսյանն այցելել է Արարատի մարզի Մխչյան գյուղում գտնվող Աբրահամյանների տուն և մասնակցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հոր' Արգամ Աբրահամյանի մահվան «յոթի» արարողությանը: Այդ այցի ժամանակ Հովիկ Աբրահամյանի և Սերժ Սարգսյանի միջև կարճատև զրույց է տեղի ունեցել, որի ընթացքում քննարկվել է ամենատարածված թեման. արդյոք առաջիկայում ՀՀ կառավարության կազմն ու վարչապետը փոխվելո՞ւ են:
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը վարչապետին վստահեցրել է, թե անհանգստանալու կարիք չկա, «հանգիստ աշխատի»: Համենայնդեպս, կառավարության կուլիսներում մի շարք նախարարներ «շուտասելուկի» պես կրկնում են «հանգիստ աշխատի» արտահայտությունը: Թեև մյուս կողմից նրանք բոլորը լավ գիտեն, որ Սերժ Սարգսյանը միշտ է բոլոր ժամանակների վարչապետներին այդպես պատասխանել: Տիգրան Սարգսյանին էլ պաշտոնանկութունից առաջ ասել էր՝ «գնա, հանգիստ աշխատի»: Իսկ թե հետո ինչ եղավ, բոլորին է հայտնի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից