Գվարդիոլայի հեռանալու դեպքում, անխոս, Բավարիայի» գլխավոր մարզչի թեկնածուն կլինի Կլոպը. Բեկենբաուեր
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը հայտարարել է, որ Խոսեպ Գվարդիոլայի հեռանալու դեպքում մյունխենյան թիմի մարզչի գլխավոր հավակնորդը լինելու է Յուրգեն Կլոպը:
«Անխոս, առաջին հերթին մենք կդիտարկենք Կլոպի թեկնածությունը «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնում, եթե Գվարդիոլան որոշի հեռանալ թիմից: Մենք նրան դիտարկում էինք մարզչի պաշտոնում դեռևս այն ժամանակ, երբ ես նախագահ էի: Հարցն այն է, թե որքան կմնա Գվարդիոլան: Հուսով եմ, որ շատ երկար կմնա՝ չնայած Կլոպին մոտ են մեր շատ ֆուտբոլիստներ, չէ՞ որ նրանց ձեռք ենք բերել «Բորուսիայից»: Չեմ կարծում, որ Յուրգենը մեզ մերժի՝ չնայած մշտական մրցակցությանը»,- Բեկենբաուերի խոսքը մեջբերում է Sky Sport-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ