ՖԻՖԱ-ն կարգելի «Ռեալին» և «Ատլետիկոյին» նոր տրանսֆերներ իրականացնել
Սպորտ
ՖԻՖԱ-ն մտադիր է մադրիդյան երկու թիմերին՝ «Ռեալին» և «Ատլետիկոյին» արգելել նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել՝ կապված անչափահաս ֆուտբոլիստների տրանսֆերների կանոնակարգի խախտման հետ. տեղեկացնում է Cadena Ser-ը:
Ակնկալվում է, որ մադրիդյան ակումբները չեն կարողանա նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների ժամանակ:
Նման կերպ ավելի վաղ, մինչ 2016թ-ի հունվարը, պատժվել էր կատալոնյան «Բարսելոնան»:
Նշենք, որ ՖԻՖԱ-ն արդեն տեղեկացրել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային պատժամիջոցների մասին:
Այնուամենայնիվ, երկու թիմին էլ կարող է ներում շնորհվել, եթե մայիսի 29-ին Զեպ Բլատերը վերընտրվի ՖԻՖԱ-ի նախագահ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ