Արտակարգ դեպք Հայաստանում. մայրը դպրոցից առևանգել է իր որդուն. news.am
Հասարակություն
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզի գյուղերից մեկում։ Այսօր՝ ապրիլի 29-ի առավոտյան, երիտասարդ կինը մոր և մորաքրոջ հետ դպրոցից առևանգել է իր 6-ամյա որդուն: Այս մասին հաղորդում են NEWS.am-ի աղբյուրները:
Դեպքին ականատես է եղել դպրոցի ուսուցիչներից մեկը, որն իր մեքենայով հետապնդել է երեխային առևանգող կնոջը:
Ուսուցիչը հեռախոսով կապվել է հարևան գյուղերի գյուղապետերի հետ և խնդրել փակել գյուղ տանող ճանապարհները: Երեխային առևանգող կնոջը գտել են հարևան գյուղի բնակիչները, որոնք փակել են մեքենայի ճանապարհը:
Երեխային վերադարձել են տուն:
Շարունակությունն` այստեղ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից