«Ռոնալդուի արձագանքից չեմ վշտացել. չէ՞ որ նա մրցակցում է Մեսսիի հետ». Արբելոա
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ալվարո Արբելոան մեկնաբանել է թիմակցի՝ Կրիշտիանու Ռոնալդուի արձագանքն իր հեղինակած գոլին:
Արբելոան դարձել է մադրիդցիների երրորդ գոլի հեղինակը, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն չի թաքցրել իր զգացմունքները թիմակցի գոլի վերաբերյալ:
«Ես չեմ վշտացել Ռոնալդուի արձագանքից: Սա միայն ապացույցն է իր հավակնությունների և գոլ խփելու ցանկության: Ոչ ոք չի կարող վշտանալ դրանից, քանի որ Ռոնալդուն մրցակցում է Մեսսիի հետ` լավագույն ռմբարկուի կոչման համար»,- Արբելոայի խոսքը մեջբերում է Goal-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ