Լոս Անջելեսում Ցեղասպանության թեմայով ինտերակտիվ ցուցահանդես է կազմակերպվել
Գիտություն և Մշակույթ
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Լոս Անջելեսի շրջանային խորհրդի նախագահ Մայքլ Դ. Անտոնովիչը Գրանդ Փարք զբոսայգում մասնակցել է iwitness խորագիրը կրող օրիգինալ ցուցահանդեսի բացմանը, հայյտնում է asbarez.com-ը:
Ցեղասպանության ականատեսների դեմքերը պատկերված են ինտերակտիվ ասիմետրիկ քանդակների շարքով, որը զբոսայգում կցուցադրվի մինչ մայիսի 31-ը:
Նշվում է, որ iwitness-ն իրենից ներկայացնում է 2-4 մ բարձրությամբ, ոչ սիմետրիկ, ուղիղ անկյուններ չունեցող քանդակներ, որոնց վրա պատկերված են Ցեղասպանության ակատեսների դեմքերը:
Արվեստի յուրահատուկ նմուշների հեղինակներն են Արա Օշականը, Վահագն Թոմասյանը և Լևոն Պարյանը:
«Այս հուշահամալիրը նվիրված է Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիշատակին: Այն պատմում է 20-րդ դարի ամենասոսկալի վայրագություններից մեկին ականատես եղած մարդկանց պատմությունը»,-ասել է Անտոնովիչը, ով մտադիր է ապրիլի 28-ը հայտարարել Հայոց ցեղասպանության հիշատակի օր:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)