Մեծ Հայրենականում զոհված գեղարքունիքցի 17 զինվորների հարազատները հրավիրվել են Մեծ հաղթանակի սևաստոպոլյան հանդիսություններին
Հասարակություն
Գեղարքունիքի մարզից Հայրենական մեծ պատերազմում զոհված 17 զինվորների հարազատները ՌԴ Սևաստոպոլ քաղաքի իշխանությունների կողմից ստացել են հրավեր՝ մասնակցելու Մեծ հաղթանակի տոնակատարություններին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի վարիչ Տիգրան Հակոբյանը, հրավիրվել են Գեղարքունիքի մարզի տարածքից Հայրենական մեծ պատերազմին մասնակցած այն հայ զինվորների հարազատները, ովքեր Թամանյան հայկական դիվիզիայի կազմում մարտնչել են Սևաստոպոլի պաշտպանության համար և թաղված են Սևաստոպոլ քաղաքի Բալակլավսկի շրջանի (նախկին Բալակլավա քաղաք)եղբայրական գերեզմանոցում: Զոհվածների հարազատները Մեծ հաղթանակի միջոցառումներին մասնակցելու համար Սևաստոպոլ կմեկնեն ռուսական կողմի ծախսերով: Մեկնումը նախատեսված է մայիսի 5-ին, Երևանից, երթուղային ավտոբուսով:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից