10 օրում ավելի քան 500 հազար քրիստոնյա է դիտել Թուրինյան պատանքը
Գիտություն և Մշակույթ
Աշխարհի տարբեր երկրներից ավելի քան կես միլիոն քրիստոնյա է դիտել Թուրինյան պատանքը, որը հինգ տարվա ընթացքում առաջին անգամ ապրիլի 19-ին հանրային երկրպագման համար ցուցադրվել է Թուրինի Սան Ջովանիի տաճարում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Վատիկանի ռադիոյին:
Կտավը, որով, ավանդության համաձայն փաթաթվել է Հիսուս Քրիստոսի մարմինը խաչից այն իջեցվելուց հետո, կարելի կլինի դիտել մինչև հունիսի 24-ը: Պատանքը կարելի է տեսնել անվճար, բայց պարտադիր է գրանցումը Թուրինյան պատանքի sindone.org կայքում կամ անմիջականորեն Պալացցո դի Չիտտա (Պյացցա Կաստելլո) կենտրոնում:
Թուրինի գլխավոր թեմի տվյալներով՝ ամենից շատ հավատացյալներ են ժամանում Լեհաստանից, ԱՄՆ-ից, Հարավարևելյան Ասիայից և Լատինական Ամերիկայից: Հունիսի 21-ին Թուրինյան պատանքի առաջ կաղոթի Հռոմի Ֆրանցիսկոս պապը:
1984 թվականից Թուրինյան պատանքը Սուրբ Աթոռի սեփականությունն է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)