Գագիկ Խաչատրյանը կառավարության նիստերից բացակայում է վիրահատության պատճառով
Քաղաքական
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ՀՀ կառավարության նիստերից բացակայում է առողջական խնդիրների պատճառով: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ Գագիկ Խաչատրյանը վիրահատություն է տարել: «Լիովին վերականգնվելուց հետո նա կմասնակցի կառավարության նիստերին։ Հույս ունենք, որ ամեն ինչ լավ կլինի»,- ասաց Միրումյանը:
Գագիկ Խաչատրյանը կառավարության նիստերին չի մասնակցում դեռևս այս տարեսկզբից: Եղավ մի ժամանակահատված, երբ նախարարը մասնակցեց նիստերին, սակայն վերջին մի քանի շաբաթներին կրկին բացակայում է:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից