ՍԱՊԾ-ն փորձում է կանխարգելել բրուցելոզի տարածումը և չի բացառում հիվանդ կենդանիների թվաքանակի աճը
Հայաստան
Հայաստանում այս պահին գրանցված է բրուցելոզ հիվանդության 644 դեպք խոշոր եղջերավոր կենդանների և 285 դեպք' մանր եղջերավոր կենդանիների շրջանում:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Սննդի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը' նշելով, որ ներկա դրությամբ կարանտին հայտարարելու առիթ չկա:
«Այժմ իրականացնում ենք կանխարգելիչ աշխատանքներ: Ընթացքի մեջ են գյուղատնտեսական կենդանիների պատվաստում ծրագրի շրջանակում կատարվող աշխատանքները: Չնայած դրան' չի բացառվում, որ հիվանդ կենդանիների քանակը կարող է նաև ավելանալ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Մկրտչյանը: Նա հավելեց, որ 2009 թվականից Հայաստանում իրականացվում են կանխարգելիչ և բուժիչ հիվանդությունների դեմ 9 պատվաստումներ:
Լրագրողները ՍԱՊԾ ներկայացուցչից հետաքրքրվեցին, թե ինչն էր պատճառը, որ, օրինակ, Սյունիքում բրոցելոզի հայտնաբերման ժամանակ հասարակական կազմակերպությունները ավելի վաղ էին արձագանքել, քան պետական տեսչությունը: Հովհաննես Մկրտչյանը պատասխանեց, թե իրենք ունեն փաստեր, որ իրենք ՀԿ-ի հետ նույն օրն են տեղեկացել դեպքի մասին և իսկույն արձագանքել են:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից