Նկարահանվում է «Բախտաբեր» հ/ս-ի սաունդթրեքի տեսահոլովակը. Արման Թովմասյան (անոնս)
Այլ
Լուրեր.com-ի զրուցակիցն է երգիչ Արման Թովմասյանը.
-Կպատմե՞ք առաջին բեմելի մասին: Ո՞րն է Ձեր առաջին երգը, որով ճանաչում ստացաք և սիրվեցիք հանդիսատեսի կողմից: Կպատմե՞ք այդ երգի ստեղծման և գրանցած հաջողությունների մասին:
-Առաջին երգը, որն ինձ ճանաչում բերեց, դա «Երազիս աղջիկ» երգն է, սակայն ես միշտ այն համոզմանն եմ եղել, որ ցանկացած երգիչ ունի իր այցեքարտ-երգը, իսկ իմ պարագայում դա «Ջանա-ջանա» զուգերգն է ռուս երգչուհի Քսենոնայի հետ:
-Ի՞նչ նոր բան է բերում Արման Թովմասյանն իր երգով հայ երգարվեստ:
-Արման Թովմասյան երգիչն, անկասկած, հայ երգարվեստ բերում է նոր շունչ և նորամուծություններ, ով չի վախենում համարձակ և ինչու չէ հաջողված էքպերիմենտներից, ով միշտ գեղեցիկի և նորի փնտրտուքների արդյունքում կարողանում է կերտել բարձրաճաշակ երգարվեստ:
-Տեղյակ ենք, որ նկարահանում եք տեսահոլովակ, մի երգի հիման վրա, որը լինելու է «Բախտաբեր» հ/ս-ի սաունդթրեքը: Ո՞վ է տեսահոլովակի հեղինակը: Կպատմեք երգի ստեղծման մասին:
-Տեսահոլովակի մտահղացման հեղինակը հեռուստասերիալի պրոդյուսեր Էդգար Ավագյանն է, ով առաջարկեց կատարել համանուն սերիալի սաունդտրեկը: Երաժշտության հեղինակն է Ռիչարդ Մադլենյանը, իսկ խոսքերի հեղինակը՝ Անահիտ Մխիթարյանը, ով հանդիսանում է նաև համանուն սերիալի սցենարի հեղինակը:
-Ի՞նչ պլաններ ունեք այս տարվա համար:
-Առհասարակ կան շատ մտահղացումներ և ծրագրեր, որոնք կյանքի կկոչվեն այս տարի: Տարին բեղմնավոր է և հագեցած. մոտ ապագայում նախատեսվում են մի շարք համերգներ Հեռավոր Արևելքում, որից հետո նաև Եվրոպայի և Ռուսաստանի Դաշնության ողջ տարածքում:
-Որտե՞ղ կարող են ունկնդրել Ձեզ:
-Ինչպես գիտեք, բնակվում եմ Մոսկվայում, իսկ որպես այդպիսին հստակ վայր չեմ կարող այս պահին նշել, որովհետև չեմ հանդիսանում ակումբային և ռեստորանային երգիչ:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տեսահոլովակի անոնսը.


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից