«Известия». «Սպարտակը» տրանսֆերի կհանի Օզբիլիսին և Մովսիսյանին
Սպորտ
Մոսկվայի «Սպարտակի» տնօրենների խորհրդի նախագահ և հիմնական բաժնետեր Լեոնիդ Ֆեդունն ակումբի ղեկավարությանն առաջադրանք է տվել նոր ակումբ գտնել 25-ամյա Արաս Օզբիլիսի և 27-ամյա Յուրա Մովսիսյանի համար:
«Известия» պարբերականի տեղեկությունների համաձայն՝ «Սպարտակը» բաց է հայ ֆուտբոլիստների տրանսֆերների և վարձավճարով տեղափոխվելու առաջարկների համար:
Հիշեցնենք, որ օրերս Օզբիլիսը սկանդալային հարցազրույց էր տվել, որում քննադատել էր թիմի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինին:
Պարբերականի՝ մոսկովյան ակումբում ունեցած աղբյուրի փոխանցմամբ՝ Ֆեդունը հարցազրույցի ի հայտ գալը կապում է «Սպարտակի» մեկ այլ բաժնետեր Ջևան Չելոյանցի դիրքորոշման հետ, ով ի սկզբանե դեմ է եղել Յակինին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելուն:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ