Ավտովթար Գյումրիում. բախվել է չորս ավտոմեքենա
Հայաստան
Մայիսի 1-ին` ժամը 13.00-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուսաելյան-Տերյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Վազ 21006» մակնիշի 018 NU 09 պ/հ, «Վազ 21099» մակնիշի 13 OU 620 պ/հ, «Վոլգա» մակնիշի 50 SL 770 պ/հ և «Վազ 21001» մակնիշի 45 UO 602 պ/հ ավտոմեքենաները. զոհեր և տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները իրականացրել են լվացման աշխատանքներ:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից