Շմոլ գազով թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին․ ՓԾ Mercedes-Benz-ի աշխատակիցները կարող են ստանալ 422,000 եվրո, եթե հեռանան աշխատանքից Ադենի ծոցում ծովահենները նավ են առևանգել Աֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել է Վերսկսված արեգակնային բռնկումները կտևեն մի քանի օր Իրանում ներկայացվել են երեք նոր անօդաչու թռչող սարքերի մոդելներ Ալբանիայում կրկին պահանջում են կառավարության հրաժարականը Լեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետը The Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջը Արոնյանը London Chess Classic 2026-ի միանձնյա առաջատարն է Սպառազինություն արտադրող Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի մեքենա է այրվել Երիտասարդների ներգրավվածությունը կարևոր քայլ է ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ․ ԿԸՀ 

«Հավատարիմ արմատներին». Հայկական տարազներով ֆոտոպատմություն է նկարահանվել «Genealogy»-ի մասնակցությամբ

Այլ

 «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խմբի անդամների մասնակցությամբ նոր ֆոտոպատմություն է նկարահանվել: Այն միտված է հայկական մշակութային արժեքների հանրահռչակմանը, ինչպես նաև աշխարհին ներկայացնելու հայկական տարազի առանձնահատկություններն ու յուրահատկությունը: Ֆոտոշարքում խմբի 6 անդամները կրում են 19-րդ դարի հայկական ազ գային տարազներ և թեմատիկ արդուզարդ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից, «Genealogy» խմբի անդամ Ինգա Արշակյանը ֆոտոպատմության նկարահանման ընթացքում կրել է Համշենի տարազ: Շուրջ տասնհինգ տարի պրոֆեսիոնալ բեմի վրա լինելով՝ Ինգան հնարավորություն է ունեցել պարբերաբար կերպարանափոխվելու և կրելու ամենատարբեր ոճի հագուստներ՝ սկսած հին հայկական տարազներից մինչև եվրոպական ոճի հագուստ: «Տարազ հագնելիս հայացքդ ևմարդուն: Մեծ հարգանքով եմ վերաբերվում այս ամենին՝ իբրև հին մշակույթի մի պատառիկ, և երջանկություն է, որ մինչև մեր օրերը հասել են այդ պատառիկները և մենք դրանց կրողներն ենք այժմ»,-ասել է նա:

Խմբի մյուս մասնակիցներ Ստեֆանի Թոփալյանը, Մերի - Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանը և Թամար Կապրելյանը հագել են Վասպուրականի տարածաշրջանի ավանդական հայկական հագուստ: Ստեֆանի Թոփալյանն ասել է. «Տարազ կրելու համար բանիմաց մարդիկ են պետք, որ օգնեն ցանկացողներին ճիշտ կրել դրանք: Դա ինձ համար շատ հատուկ և հաճելի պահ էր, երբ կրում էի հայկական ազգային հագուստ: Ես վստահ եմ, իմ տատիկն ու պապիկը շատ կհպարտանային ինձնով, հատկապես, որ հենց հիմա գտնվում ենք Հայաստանում: Շատ կարևոր պահ էր, վերադարձա իմ արմատներին»:

Մերի - Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանի խոսքով՝ հայկական ազգային տարազով առաջին անգամ էի: Այդ հագուստն այնքան գեղեցիկ է ՝գլխի հարդարանքները, զարդերը և ամբողջը հայկական նախշերը: Իսկապես ոգևորիչ էր, հոգեպես կապվեցի իմ նախնիների հետ: Ես տեսել էի իմ նախնիների լուսանկարները այդ տեսակի տարազներով և դա, իրոք, շատ բան է նշանակում ինձ համար: Մայրիկիս մի լուսանկար ուղարկեցի, նա ասաց, որ տատիկիս եմ նման. շատ հուզիչ պահ էր:

Թամար Կապրելյան. «Ինձ համար մեծ պատիվ էր կրել հայկական ազգային հագուստ՝ տարազ: Ինձ տարբեր հագուստներ առաջարկեցին և շատ երջանիկ եմ, որ հնարավորություն ունեցա ընտրելու հենց Խարբերդի տարազը. պապիկս Խարբերդից էր»:

Եսայի Ալթունյանի հագին Լոռվա տարազն է: «Առաջին անգամ էի կրում տարազ. այնքան հպարտ զգացի: Տարազն այնքան էլեգանտ էր ու գեղեցիկ, որ մի պահ մտածեցի՝ նույնիսկ շատ տարիներ առաջ հայ ժողովուրդն արդեն ուներ իր հագուստի ճաշակն ու նորաձևության զգացումը»,-նշել է նա:

Վահե Թիլբյանը կրել է Վասպուրականի Շատախի շրջանի հագուստ: «Ես նախկինում էլ կրել եմ տարազ հայկական պարեր պարելիս, երբ դեռ Եթովպիայի հայկական դպրոցում էի սովորում: Դպրոցն ուներ երգչախումբ, և մենք բոլորս կրում էինք տարազ համերգների ժամանակ: Երբ նայեցի ինձ հայելու մեջ, իսկապես զգացի իրական հայկական ոգին: Դա ինձ հիշեցրեց իմ հայկական արմատների մասին. դա շատ զգացմունքային պահ էր, որ կմնա հիշողությանս մեջ»,-ասել է Վահեն: Նկարահանման ընթացքում մասնակիցները ոգևորությամբ ծանոթացել են հայկական տարազների ստեղծման պատմությանը, ազգային հագո ւստ կրելու առանձնահատկություններին, հագուստին ուղեկցող պարագաների բացահայտ և թաքնված իմաստներին: Լուսանկարներն արվել են Մարաշլյան ֆոտո ստուդիայում, լուսանկարիչ՝ Էմմա Մարաշլյան:

Հայաստանի հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ՝ Հայաստանն այս տարի «Եվրատեսիլ-2015» երգի մրցույթին կներկայանա յուրահատուկ ձևաչափով և նոր ձևավորված խմբով: «Genealogy» խմբում ազգությամբ հայ 6 արտիստներ են՝ երկրագնդի 5 աշխարհամասերից և Հայաստանից: Մայիսին կայանալիք երգի տոնին նրանք կկատարեն «Face The Shadow» (թարգմանաբար' Առերեսվի՛ր ստվերին) երգը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Մենք ընկնում ենք, երեսուն մետր»․ ինչպես է Տու-104-ը 50 տարի առաջ վթարի ենթարկվել Սոլնեչնոգորսկի մոտԲժիշկները զգուշացնում են կատուների տերերի մոտ շիզոֆրենիայի զարգացման ռիսկի մասինԳերմանիայում Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի շինարարական մեքենա է այրվելՄեծ Բրիտանիան մահացածների մոխրի համար անսովոր կիրառություն է գտելՄյանմայում հարսանեկան արարողության վայրին հասցված ավիահարվածը խլել է 21 մարդու կյանք Շմոլ գազով թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին․ ՓԾMercedes-Benz-ի աշխատակիցները կարող են ստանալ 422,000 եվրո, եթե հեռանան աշխատանքիցԱդենի ծոցում ծովահենները նավ են առևանգելԱֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել էՎերսկսված արեգակնային բռնկումները կտևեն մի քանի օրԻրանում ներկայացվել են երեք նոր անօդաչու թռչող սարքերի մոդելներԱլբանիայում կրկին պահանջում են կառավարության հրաժարականըԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըThe Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջըԱրոնյանը London Chess Classic 2026-ի միանձնյա առաջատարն էՍպառազինություն արտադրող Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի մեքենա է այրվելԵրիտասարդների ներգրավվածությունը կարևոր քայլ է ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ․ ԿԸՀԱՄՆ սենատոր Դեբ Ֆիշերի ամուսինն ինքնասպան է եղել Մոսկվայում 11 տարի անց հանցագործի ԴՆԹ-ի շնորհիվ բացահայտվել է բանկից 9 միլիոն ռուբլու կողոպուտըՇնորհակալություն Կաթնաղբյուրի բնակիչներին՝ ջերմ ընդունելության և վստահության համար. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Իլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարովՌուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանինՀարություն Խաչատրյանը վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահԱրարատի քրեական ոստիկանները բացահայտել են մեքենայի հրկիզման դեպքը․ երկու անձ ձերբակալվել էԴավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ պետք է ճանաչվի․ ԱղեկյանԻսպանիայում բողոքի ալիքի ֆոնին տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրությունԿանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դիԱննա Խաչատրյանը հռչակվել է աշխարհի պատանիների չեմպիոնՄի բան ասեմ, սրանց չասեք՝ ինֆարկտ կստանան, կգժվեն․ ԱբովյանԱվտոմեքենայի հրկիզման դեպքով 2 անձ ձերբակալվել էՈսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Բայդենի հուշերը՝ մոտ 21 հազար տպագիր օրինակ առաջին շաբաթումԳրել այսօր, ուղարկել 14 օր անց․ WhatsApp-ում հնարավոր է ընտրել առաքման ժամըNVIDIA-ն 12 խաղ է ավելացնում GeForce NOW-ի հավաքածուինԱկադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ14 ֆիլմ և մեկ «Ոսկե աստղ»․ Մարաքեշն այսօր կընտրի հաղթողինԿիևի զինադադարն ու Իրանի գաղտնի համալիրի առեղծվածը. Քոչարյանի քննադատությունը` նոր ՍահմանադրությանըՄինչև 1 միլիոն արբանյակ․ SpaceX-ին թույլատրել են ուղեծրում տվյալների կենտրոններ ստեղծելԼոնդոնի հին շուկան դարձավ քաղաքի պատմության թանգարան«Տյանգունի» բանալին անցավ նոր անձնակազմին․ ո՞վ է վերադառնում ԵրկիրԳերմանիայում ուժեղացրել են դրոններ արտադրող Wingcopter-ի պահպանությունըՌուսաստանն ու Մյանման Անդամանյան ծովում համատեղ զորավարժություն են սկսել58 տարի անց՝ նույն մարզադաշտում․ «Պալմեյրասը» կրկին ընդդեմ «Էստուդիանտեսի»Կանադայում պահանջել են 25 տարվա ազատազրկման դատապարտել ինքնասպանության համար նյութեր վաճառած տղամարդուն Կորֆուում հեղեղվել են փողոցները․ չորս մարդու փրկել են մեքենաներիցԻտալիայի վարչապետը վրդովվել է Լիբիայում ռուսական նավերին Ուկրաինայի հասցրած հարվածներիցԱշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքերՌուսական հարված Բիլա Ցերկվային․ երեք մարդ հոսպիտալացվել էՄասկ․ Google-ը ցանկանում է SpaceX-ից լրացուցիչ հաշվողական հզորություն վարձելԴոնբասը՝ ՆԱՏՕ-ի դիմա՞ց․ Բիլեցկին դեմ է Թրամփի թիմի քննարկած տարբերակին
Ամենադիտված