ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է Գերմանիայից ժամանած դիտորդներին
Արցախ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը մայիսի 1-ին ընդունել է դիտորդական առաքելությամբ Արցախ ժամանած Գերմանիայի «Ձախեր» կուսակցության անդամներ Պիոտր Շտեֆան Յան Լուցակին ու Սվեն Դիդերիխին և Հայաստանում ԳԴՀ նախկին դեսպան Հանս-Յոխեն Շմիդտին։
Կարեն Միրզոյանը դիտորդներին ներկայացրել է Արցախում ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների ապահովմանն ուղղված ԼՂՀ իշխանությունների ջանքերը։
Կողմերը համոզմունք են հայտնել, որ ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները ևս մեկ քայլ կհանդիսանան Արցախում ժողովրդավարական ավանդույթների և արժեքների ամրապնդման ուղղությամբ։ Հանդիպման ընթացքում կողմերը նաև քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան