Բակո Սահակյանը կարևորել է միջազգային դիտորդների այցելությունն Արցախ
Արցախ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 1-ին հանդիպումներ է ունեցել 2015թ. մայիսի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արցախ Եվրոպայից, Ամերիկայից և Հայաստանից ժամանած մի խումբ դիտորդների հետ:
Հանդիպումների ժամանակ արծարծվել են Արցախում պետականաշինությանը, ժողովրդավարական և քաղաքացիական հասարակության կառուցմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը կարևորել է միջազգային դիտորդների այցելությունն Արցախ' տարբեր մակարդակների ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար' նշելով, որ այն օգտակար ու պահանջված է մեր պետության համար:


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն