Ընտրությունների ընթացքի մասին ԼՂՀ ԿԸՀ նախագահը 3 ժամը մեկ պարբերականությամբ տեղեկություններ կհրապարակի
Արցախ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի մայիսի 3-ի ընտրությունների ընթացքը լուսաբանելու նպատակով Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում արդեն գործում է ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի կենտրոնը, որն այսօր իր աշխատանքներն է սկսել միջազգային դիտորդների հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում մամլո կենտրոնի ղեկավար Լեոնիդ Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ կենտրոնն ապահովված է համացանցով և միջազգային հեռախոսակապով, համակարգչային և կազմակերպչական այլ անհրաժեշտ տեխնիկայով՝ միջազգային և տեղական դիտորդների, ինչպես նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչների գործունեությունն ապահովելու համար: Այսօր դիտորդներին են հատկացվել նաև հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով պատրատված մեդիափաթեթներ, որոնք պարունակում են Արցախի և անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ տեղեկատվական անհրա ժեշտ նյութեր: Լ. Մարտիրոսյանի խոսքով, կենտրոնի աշխատանքներն ընթանում են 2 ուղղությամբ՝ միջազգային դիտորդների և լրագրողների հետ:
Մայիսի 3-ին 3 ժամը մեկ պարբերականությամբ, ընտրությունների ընթացքի ու քվեարկության արդյունքների մասին մամլո կենտրոնում տեղեկատվությամբ հանդես կգա ԼՂՀ ԿԸՀ նախագահը, կլինեն նաև մամլո-ասուլիսներ և միջազգային դիտորդների ճեպազրույցներ: Քվեարկության ընթացքի մասին եռալեզու տարբերակով տեղեկություններ կհաղորդվեն նաև օն-լայն (cec.am) եղանակով:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան