ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է «Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոն» ՀԿ-ի դիտորդներին
Արցախ
Մայիսի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է «Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոն» ՀԿ-ի պատվիրակության անդամներին, ովքեր Արցախ են ժամանել խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով։
Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը կարևորել է միջազգային դիտորդների մասնակցությունը Արցախի խորհրդարանական ընտրություններին՝ ընտրական համակարգի կատարելագործման և ժողովրդավարության ամրապնդման համատեքտում։
Կողմերը համոզմունք են հայտնել, որ խորհրդարանական ընտրությունները ևս մեկ հնարավորություն են ստեղծում հաստատելու Արցախի ժողովրդի հավատարմությունը մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան