Ռոնալդուն շրջանցեց Մեսսիին և Պրիմերայում ռեկորդ սահմանեց (տեսանյութ)
Սպորտ
«Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում «Սևիլիայի» հետ խաղում հեթ-տրիկ ձևակերպեց, որը պորտուգալացու կարիերայում 32-րդն էր: Ֆուտբոլիստը 29-ը հեղինակել է «Արքայական ակումբի» կազմում, երկուսը՝ Պորտուգալիայի ազգային հավաքականում և մեկը՝ «Մանչեսթեր Յունայթեդում»:
Այս ցուցանիշով Ռոնալդուն մադրդիյան թիմի կազմում բոլոր մրցաշարերում հեղինակած հեթ-տրիկների քանակով առաջատար է և գերազանցել է լեգենդար Ալֆրեդո Դի Ստեֆանոյին (28):
Հեթ-տրիկիներից 25-ը Ռոնալդուն հեղինակել է Պրիմերայում, այս ցուցանիշով ֆուիտբոլիստը ռեկորդ սահմանեց Իսպանիայի առաջնությունում` շրջանցելով «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիին (24):


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ