OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենում Իսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարում Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետին Հարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել Լեհաստանում Գերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասին Սևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները Իլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ «Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր Փենեսյան Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ ՄԷԳ-ի երկրները պաշարներից բաց են թողել 325 մլն բարել նավթ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Իրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումը 

Զորականում բացվեցին Հովհաննես Բաղրամյանի և Համազասպ Բաբաջանյանի հուշարձանները

Հասարակություն

Տավուշի մարզի Զորական համայնքում մայիսի 3-ին անսովոր իրարանցում էր. գյուղի բնակիչները և բազմաթիվ հյուրեր ներկա գտնվեցին ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի և ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Հովհաննես Բաբաջանյանի հուշարձանների հանդիսավոր բացմանը:

Հուշարձանների և երեք խաչքարերի (նվիրված Հայոց ցեղասպանության, Արցախյան հերոսամարտի և 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին) բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի մշակույթի նախարարի տեղակալ Տիմոֆեյ Սուբոտինը, Տավուշի մարզի Զորական համայնքի ղեկավար Սուրեն Մարտիրոսյանը և այլք:

«Հանգամանքների բերումով 1980թվականներին Արցախի Չարդախլուգյուղի բնակիչների մոտ 60 տոկոսը հարկադրված տեղափոխվել էր Տավուշի մարզի Զորական գյուղը, սակայն դա չկոտրեց չարդախլեցիների ոգին, և նրանք հավատարիմ մնացին իրենց ավանդույթներին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' հանդիսավոր արարողության բացման խոսքում հայտնեց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը' շնորհակալություն հայտնելով հուշարձանների ստեղծմանն աջակցած բարերարներին: Նա նաև նշեց, որ ԽՍՀՄ մարշալներ Հովհաննես Բաղրամյանի և Համազասպ Բաբաջանյանի հուշարձանների և եր եք խաչքարերի բացումով իրենք նոր էջ են բացում Չարդախլուի պատմության մեջ:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը միջոցառման մասնակիցներին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, որում մասնավորապես ասված էր. «Շնորհակալություն եմ հայտնում հուշակոթողը կառուցողներին և ողջունում եմ միջոցառման մասնակիցներին: Մենք ամեն ինչ անելու ենք մեր անվտանգության համակարգը կատարելագործելու ուղղությամբ և արտաքին հմուտ քաղաքականությամբ ապահովելու ենք մեր դիրքը երկրագնդի մյուս ժողովուրդների շարքում»:

Նախարար Օհանյանն էլ ավելացրեց. «Մենք այսօր հարգանքի տուրք ենք մատուցում ոչ միայն մեր փառապանծ մարշալներին, այլև խոնարհվում ենք անմեղ մարդկանց հիշատակին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին մեր խաղաղ կեցության համար: Չարդախլուն առանձնահատուկ գյուղ է, որի զավակները Հայրենական մեծ պատերազմի հաղթանակած ելքը որոշողներից են եղել, ինչը նշանակալի փաստ է»: Նախարարը հավելեց, որ 1965-1974 թվականներին ինքն ապրել է Չարդախլուի մոտակայքում գտնվող Աթաբեկ գյուղում և շատ լավ տեղյակ է չարդախլեցիների առօրյայից:

Տավուշի թեմի առաջնորդ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը Տերունական աղոթքով սկսեց խաչքարերի օծման արարողությունը:

Հանդիսավոր արարողության միջոցառումների կազմկոմիտեի նախագահ Գեորգի Օսիպյանը, կարևորելով ԽՍՀՄ մարշալներ Հովհաննես Բաղրամյանի և Համազասպ Բաբաջանյանի դերը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում, ասաց հետևյալը. «Այսօր մեծ տոն է Զորականում: Ես շատ ուրախ եմ, որ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին ընդառաջ մեզ հաջողվեց իրականացնել մեր լեգենդար մարշալների հուշարձանների բացումը, որի համար շնորհակալ եմ բոլոր շահագրգիռ անձանց»:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Մարշալ Բաղրամյան» մեդալով պարգևատրեց հուշարձանների կառուցման նախաձեռնողներ և հովանավորներ Կամո Ավագյանին, Հայկազ Օսիպյանին, Շահեն Քոչարյանին, Արամ Գասպարյանին, Սուրեն Մարտիրոսյանին, Սիլվա Խոջոյանին, Սմբատ Մաթևոսյանին, Մնացական Մովսիսյանին, Յուրա Գրիգորյանին և Աշոտ Իվանյանին, իսկ «Ծովակալ Իսակով» մեդալով' Գեորգի Օսիպյանին և Բորիս Բալաբեկյանին:

«Վազգեն Սարգսյան» մեդալով պարգևատրվեցին մի շարք զինվորականներ, բացի այդ' «Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի» հուշամեդալով պարգևատրվեցին Տավուշի մարզում բնակվող վետերանները:

Սեյրան Օհանյանը և Գեորգի Օսիպյանը իջեցրեցին ծածկոցները հուշարձանների վրայից, ապա անգնդակ փամփուշտներով տրվեց երեքական համազարկ' ի պատիվ ԽՍՀՄ մարշալներ Հովհաննես Բաղրամյանի և Համազասպ Բաբաջանյանի:

Միջոցառմանը հաջորդեց ՀՀ պաշտպանության նախարարության «Զորական» անսամբլի հանդիսավոր համերգը, որից հետո Երևանի կրկեսի և Լեոնիդ Ենգիբարյանի անվան դպրոց-ստուդիայի սաները ներկայացրեցին իրենց շոու-ծրագիրը: Համերգային ծրագրի ավարտից հետո զինվորականները անցկացրեցին ցուցադրական պարապմունքներ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենումԻսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարումՀայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետինՀարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել ԼեհաստանումԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարներըԻլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ«Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր ՓենեսյանԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակՄԷԳ-ի երկրները պաշարներից բաց են թողել 325 մլն բարել նավթԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըԸնդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԻրավապահները ձերբակալել են կրակոցներ արձակած երիտասարդինՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորությունՋրհեղեղներ Կրետեում. 23 մարդ փրկվել է, ութ աշխատակից շարունակում է շրջափակված մնալ կիրճումՊորտուգալիայի դատախազությունը կստուգի Իրանի հետ հակամարտության ընթացքում Ազորյան կղզիներում ԱՄՆ բազայի օգտագործման օրինականությունըԱնթալիայից ժամանելուց հետո «Շերեմետևո»-ի զուգարանում մահացել են կինը և նրա նորածին որդինFT․ Հյուսիսային ծովային ուղով նավագնացությունը հասել է ռեկորդի՝ Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնինԵվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված ենՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԸնթերցանությունը՝ որպես մտածողության զարգացման հիմք. ուսուցչական համաժողովին շուրջ 700 մանկավարժ է մասնակցելԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըՀՀ կառավարության անդամները երդվեցինԹուրքիան և Ֆրանսիան ստորագրել են պաշտպանական համագործակցության ճանապարհային քարտեզըԶախարովա․ Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործովԽոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կաՀետաքրքրվեք՝ և կիմանաք, որ Երեւանում ադրբեջանցիները տներ ունենԿարեն Սաֆարյանը խոշոր ներդրումներ է անում Վրաստանում․ ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանն այս ամենի հետ Բուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱմիրբեկով. Հայաստանի հետ խաղաղության անշրջելիության համար անհրաժեշտ է վերացնել Սահմանադրության հետ «անհամապատասխանությունը»Իրանը պատրաստ է ԵԱՏՄ-ի հետ ակտիվ գործընկերության«Ես միշտ պատրաստ եմ ուրախացնել նրան»․ Թրամփն Էրդողանին իր ընկերն է համարումՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄիշուստինը ներկայացրել է ԵԱՏՄ զարգացման առաջնահերթ ուղղությունները«Սահմանին ծառայություն չիրականացվի՝ ամեն ինչ էլ կլինի»․ Հակոբյանը՝ ադրբեջանցու ներխուժման մասին Իրանի հետախուզությունը հայտնել է երկրի ողջ տարածքում անկարգություններ նախապատրաստող չորս ցանցի վնասազերծման մասինՄենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածըՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաԶենքով կին Ֆրանսիայում, հեղեղ՝ Իսպանիայում. սարսափելի կադրեր ԵվրոպայիցԵՄ անդամակցության մասին խոսակցություններն այսօր լուրջ չեն թվում. ՀՀ նախկին փոխարտգործնախարարՀՀ սահմանը հատել է մեկ ադրբեջանցի. Ադրբեջանի ռազմական բյուջեն կհասնի 5,2 միլիարդ դոլարի«Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛»․ Արագածոտնի թեմում միասնական աղոթք է բարձրացվելԱՄՆ դատարանը ժամանակավորապես թույլատրել է Իլոն Մասկի AI-ին մերկ պատկերներ գեներացնել․ ReutersԻ՞նչ իրավունքով է պատգամավորը քննելու եկեղեցականին․ քաղաքագետի մեկնաբանությունըՖրանսիան և Թուրքիան արգելափակել են Հայաստանի և Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության ծրագրերը․ PoliticoԱվտովթար Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը
Ամենադիտված