ԵԱՀԿ-ն մշտադիտարկում կիրականացնի ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում
Արցախ
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը մշտադիտարկում կիրականացնի ղարաբաղա-ադրբեջանական սահմանին: Մշտադիտարկումը տեղի կունենա մայիսի 5-ին Տերտերի շրջանի ուղղությամբ:
Հայկական կողմից մշտադիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը, Եվգենի Շարովը և Սայմոն Թիլլերը: Հակառակ կողմից մոնիթորինգին կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը և նրա դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն ու Պիտեր Սվեդբերգը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից